Կարծիք

24.05.2022 13:45


ԱԳ նախարարի տեղակալն է, Մնացական Սաֆարյանը․ հրաժարվեց հայտարարել, որ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում

ԱԳ նախարարի տեղակալն է, Մնացական Սաֆարյանը․ հրաժարվեց հայտարարել, որ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում

ԱԳ նախարարի տեղակալն է, Մնացական Սաֆարյանը։ Հրաժարվեց հայտարարել, որ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում։ Գուցե մտածում է՝ ինչո՞ւ հայտարարի, եթե իրենք գնում են հենց էն ուղղությամբ, որ Արցախը Ադրբեջան է։ Կամ էլ, գուցե, ուզում է ասել, բայց վախենում է, որ աշխատանքը կկորցնի։ Ամեն դեպքում, վախենում է ասել այն, ինչ մտածում է։

25 տարվա դիվանագետ է, ընդամենը 4 ամիս է ԱԳ նախարարի տեղակալ, բայց այնքան է հարմարվել այդ պաշտոնին, որ վախենում է կորցնի։ Մեր տղերքը, որ 5 հազարը հետ չեկավ, հարյուրները գերի ընկան, մի մասն էլ դատվել են արդեն Ադրբեջանում, էն տղերքը, որ հիմա հաշմանդամություն են ձեռք բերել այս պլանավորված պարտության պատճառով, նրանք չվախեցան գնալ կռվի՝ հանուն նա, որ Արցախը երբեք չլինի Ադրբեջանի կազմում։

Մեր տղերքը, որոնց մասունքները մինչև հիմա ցելոֆոնների մեջ լցված են ու սպասում են, թե երբ մի հատ սարքի անալիզով կհաստատվի, թե իրենք ով են, որ հավերժ հանգիստ գտնեն հողում, այ իրենք չվախեցան հանուն Արցախի հայկական մնալու կյանքը դնել։ Բայց սա իր տաքուկ սենյակում վախենում է ասի ու կորցնի գործը։

Պաշտոնը պետությունից կարևո՞ր է

Պաշտոնը ինքնասիրությունից կարևո՞ր է

Փաստորեն

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը