Լրահոս

26.08.2011 14:16


ՀԱԿ-ը առկախում է երկխոսությանը

ՀԱԿ-ը առկախում է երկխոսությանը

Հայ Ազգային կոնգրեսը առկախում է իր մասնակցությունը իշխանություն–ՀԱԿ ընթացող բանակցություններում: Այդ մասին այսօր ճեպազրույցում հայտարարեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:

«Կոնգրեսի պատվիրակությունը հայտարարում է, որ պատրաստ է վերսկսել բանակցությունները Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելուց անմիջապես հետո։ Մենք տվել ենք երաշխիքներ, որ Տիգրան Առաքելյանը մասնակցելու է բոլոր բաց դատաքննություններին, դրսևորելու է պատշաճ վարքագիծ... Ինչ էր իրենցից գնում ընդունել երաշխիքները։ Դա չի արվել, և մենք համարում ենք, որ ճնշման լծակներ է փորձ արվում գործադրել ՀԱԿ-ի վրա: Մենք դա ընդունելի չենք համարում»,–ասել է Զուրաբյանը: Ինչ վերաբերում է կոալիցիայի աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանի այսօրվա հայտարարությանը, թե ՀԱԿ-ի քայլը էթիկայի խախտում է, Զուրաբյանը ասել է. «Մենք սպասել ենք մինչև 9:55, այդ ժամանակ կայացրել ենք որոշում և մեր ներկայացուցիչը անձամբ այցելել է ու հայտարարել է: Ի վերջո, մենք սպասում էինք, որ գուցե մինչև այդ ժամը Տիգրան Առաքելյանը կազատվի, բայց այդպես չեղավ»։

Այս խորագրի վերջին նյութերը