Քաղաքական

24.05.2022 12:10


Փաշինյանը չի մոռացել էշով իր հետևից եկած Սևադա Ղուկասյանին․ նրա և այլ դաշնակցականների տները խուզարկում են (տեսանյութ)

Փաշինյանը չի մոռացել էշով իր հետևից եկած Սևադա Ղուկասյանին․ նրա և այլ դաշնակցականների տները խուզարկում են (տեսանյութ)

Այսօր առավոտից Փաշինյանի կամակատար Ոստիկանությունը ներխուժել է Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի՝ ՀՅԴ անդամներից շատերի բնակարաններ ու, ահաբեկելով նրանց ընտանիքների անդամներին, մանկահասակ երեխաներին, ապօրինի խուզարկություններ է իրականացնում՝ հայտնում է Yerkir.am-ը։

Նրանցից մեկը Իջևանի Աչաջուր համայնքի ավագանու նախկին անդամ, դաշնակցական Սևադա Ղուկասյանն է, ով մեկ տարի առաջ Նիկոլի հետևից Ազգային ժողով էր գնացել էշով՝ դավաճանին ավանդույթի համաձայն ավանակին թարս նստեցնելու և քաղաքով ման տալու համար։ Ակցիայից հետո էշի տիրոջը տուգանել էին և դատապարտել ազատազրկման 2,5 տարի ժամկետով։ «Դիմադրություն» շարժման սկզբից էլ Սևադա Ղուկասյանը միացել էր Իջևանից Երևան եկեղ երթին ու բողոքի մյուս գործողություններին։ Այսօր վաղ առավոտից Սևադա Ղուկասյանի տուն են ներխուժել ոստիկաններն ու, ինչպես կինն է վկայում, երեխաներին վախեցնելով, մոր ինքնազգացողության վատացման պատճառ դառնալով, ապօրինի խուզարկություններ իրականացրել։

Հետապնդումների թիրախ է դարձել նաև ՀՅԴ Գավառի կառույցի անդամ Լավրիկ Արևշատյանը, ով ՏԻՄ վերջին ընտրություններում գլխավորում էր Հայ Հեղափոխական Դաշնակցությունն ու Համերաշխություն կուսակցությունը միավորող «Մեր համայնքը» դաշինքի ընտրական ցուցակը։ Նրա հանդեպ իշխանությունը վարչական լծակներ էր կիրառել ընտրությունները դեռ չմեկնարկած․ Լավրիկ Արևշատյանը Գավառի Սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետն էր, և ՀՅԴ այլ անդամների հետ, որոնք տարբեր մարզերում պատասխանատու պաշտոններ էին զբաղեցնում, նրան ևս գործող իշխանություններն ազատել էին աշխատանքից։ «Դիմադրություն» շարժման մեկնարկից հետո՝ այսօր առավոտյան, ոստիկանները ներխուժել են նաև ՀՅԴ Գավառի ստորաբաժանման անդամի բնակարան՝ խուզարկության։

Այս առավոտ խուզարկության է ենթարկվել նաև ՀՅԴ Կոտայքի մարզային կառույցից՝ Արման Պողոսյանի տունը Հրազդանում։ Պատճառը, հավանաբար, այն է, որ վերջինս սեփական վրանն է տեղադրել Ֆրանսիայի հրապարակում և ակտիվորեն մասնակցում է «Դիմադրություն» շարժմանը։

Հետապնդումներն ու խուզարկությունները դաշնակցականների բնակարաններում առավել ակտիվացան Շարժման մեկնարկից ի վեր․ հիշեցնենք, որ մայիսի 12-ին էլ Ոստիկանության հատուկ նշանակության վարչությունը դիմակավորված ներխուժել էր ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանի տուն՝ հորինված պատրվակով։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն օրվա մեկնարկին անդրադարձավ այս խուզարկություններին ու հայտարարեց․ «Չե’ք մարսելու: Չի’ ստացվելու: Ե՛վ հրահանգ տվողները, և՛ կատարողները պատասխան են տալու: Կեցցե՛ հայկական «ժողովրդավարությունը»»:

Այս խորագրի վերջին նյութերը