Լրահոս

24.05.2022 11:31


Խոստումներով պինդ կապեց մարդկանց աչքերը, իսկ իրականում ներսից բացեց երկրի դարպասներն ու նվիրեց թշնամուն․ Նազենի Հովհաննիսյան

Խոստումներով պինդ կապեց մարդկանց աչքերը, իսկ իրականում ներսից բացեց երկրի դարպասներն ու նվիրեց թշնամուն․ Նազենի Հովհաննիսյան

Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր գրառում է արել՝ անդրադառնալով Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին։

«Ամենասարսափելին հետոն է, որը գալիս է անսպասելի։ Այսինքն՝ հիման։ Դա Հայաստանի 3-րդ Հանրապետության ողբալի վախճանն է, եթե մեր «բանակցողը» այսքանից հետո դեռ իրավունք ունի խոսելու մեր անունից։

․․․Խոստումներով պինդ կապեց մարդկանց աչքերը, իսկ իրականում ներսից բացեց երկրի դարպասներն ու նվիրեց թշնամուն․․․Իսկ մեծամասնությունը դեռ սպասում է՝ կարծելով, թե էս ամենը կկարողանա մոռացության տալ իր կենցաղում, կենացների մեջ, ու ինչ էլ լինի, ինքը գոնե կփրկվի․․․

Բնութագրությունը հասանալի չէ

Այ հենց էսպես էլ ցեղասպանեցին մի ամբողջ ժողովրդի․ պառակտեցին, հետո տղամարդկանց վերացրին, հետո անցան կանանց ու երեխաներին․․․ պատմությունն այնքան խոսուն է ներկայացնում մեր «ապագան», էն ապագան, որ արդեն չկա։

Փաստերը գոռում են ներկայիս ողբերգական ընթացքի մասին, իսկ մենք դեռ 4 տարի առաջ էն մեկի ասած սեւ-սպիտակ ենք անում, իրար թաղում՝ իրական թշնամուն թողած, ու երկիր հանձնանողներն էլ հանգիստ իրենց չար գործն են անում։

Մի անխելք տունը կրակի տվեց, մի ամբողջ ազգ էդ կրակը ներսից բորբոքեց, վառվեց, մոխրացավ, պրծավ․․․ Գոնե հրդեհի օջախը գտներ ու իսպառ հանգցներ՝ մեկուսացնելով նախ հրդեհողին, հետո՝ հրդեհը։ Մենք անճարությունից ինքնահրկիզվում ենք հիմա․ ժողովուրդը պառակտված, տարբեր մանիպուլիացիաներով դեռ խաբվող, ոմանք իրենց կյանքի համար վախեցող ու հենց դրանով ուղիղ «հրդեհի» մեջ նետվող՝ առանց նույնիսկ գիտակցելու, որ կրակի մեջ ենք բոլորս ու մոխրանում ենք։

Մեկուսացնել երկրիր հրդեհողին կամ էլ․․․»,-գրել է հաղորդավարուհին։

Այս խորագրի վերջին նյութերը