Կարծիք

23.05.2022 20:05


Ուշադիրն նայեք և համոզվեք, թե ոնց են պղծել ու աղավաղել ՀՀ պետական դրոշը՝ սև ժապավենով «խաչ քաշել» մեր պետականության վրա

Ուշադիրն նայեք և համոզվեք, թե ոնց են պղծել ու աղավաղել ՀՀ պետական դրոշը՝ սև ժապավենով «խաչ քաշել» մեր պետականության վրա

Հարգելի հայրենակիցներ, տեսել ե՞ք «բարեփոխված» պարեկային ծառայության աշխատակիցների համազգեստի Հայաստանի Հանրապետության դրոշի էքզիստենցիալ «ոճավորված» տարբերակը։ Խնդրեմ, ուշադիրն նայեք և համոզվեք, թե ոնց են պղծել ու աղավաղել ՀՀ պետական դրոշը՝ սև ժապավենով «խաչ քաշել» մեր պետականության վրա։ Սա է սրանց իրական ու անհայրենիք դեմքը, մի զարմացեք։

Մարդիկ «բարեփոխել» են` փաստացի թաղելով պետական խորհրդանիշը, կամ ավելին ասեմ` ի՞նչ էիք սպասում ամերիկաներում սորոս պապի փողերով կայֆավատ եղած դանչոյից, կամ նրա հովանավորյալ, երկրի ներքաղաքական կյանքում ակնհայտ երանգ ստեղծող «ժողովրդավարություն սիրող» դեսպանից։

Հարգարժան արևմտյան միջազգային ներկայացուցիչներ, հիշե՛ք, Ձեր անտարբերությու՛նը նիկոլի հանցագործությունների շարժիչ ուժն է։

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը