Քաղաքական

26.08.2011 11:06


Դավիթ Հարությունյան. «Տանգո պարելու համար անհրաժեշտ է երկու հոգի»

Դավիթ Հարությունյան. «Տանգո պարելու համար անհրաժեշտ է երկու հոգի»

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր նախանշված ՀԱԿ–իշխանություն հերթական հանդիպումից առաջ Կառավարության ընդունելությունների տուն է ժամանել միայն ՀԱԿ–ի պատվիրակության անդամ Սամվել Աբրահամյանը և հայտարարել, որ այսօրվա քննարկմանն իրենց մասնակցությունը համարում են ոչ նպատակահարմար:

ՀԱԿ–ի այս քայլը կոալիցիայի աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը քաղաքական դեմարշ է անվանել։

–Ինչպես պայմանավորվել էինք, այսօր ներկայացել ենք, որ շարունակենք քննարկումը, սակայն, ի զարմանս ինձ, ՀԱԿ-ի պատվիրակությունից ներկայացավ մեկ անդամ։ Մինչ այս ձևավորված մեր աշխատանքային հարաբերությունները այնպիսին չէին, որ պետք է ներկայանար պատվիրակությունից մեկը և ասեր, որ հանդիպում չի կայանալու, այլ ոչ թե նախապես զգուշացնեին հանդիպման չկայանալու մասին։ Սա քաղաքական դեմարշ է: Շատ ցավում եմ այս դեմարշի համար: Կարծում եմ, որ դա էթիկայից դուրս է։ Մենք մինչև հիմա մեզ թույլ չենք տվել այդպես վարվել,-լրագրողներին ասել է Դավիթ Հարությունյանը և շարունակել,– տանգո պարելու համար անհրաժեշտ է երկու հոգի։ Երկխոսությունը չի լինում միակողմանի, և այն կախված է յուրաքանչյուր կողմի կամքից ևս: Երկխուսությունը համատեղ է լինում։ Դա չի նշանակում, որ ՀԱԿ-ն է թելադրում պայմանները: Դա նշանակում է, որ ՀԱԿ-ը քաղաքական կամք չունի, որպեսզի պատշաճ մակարդակով շարունակի այդ գործընթացը: Կարծում եմ, որ այս ձևով չպետք է արվեր։ Եթե պետք է այսպես լիներ, գոնե պետք է նախապես զգուշացնեին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը