Հայաստանում այսպես կոչված իրավապաշտպանների գործունեության դեմ ստորագրահավաք ենք սկսում
Հայաստանում այսպես կոչված իրավապաշտպանների գործունեության դեմ ստորագրահավաքը սկսենք նաև Ֆեյսբուքում։ Եթե միանում եք, + դրեք մեկնաբանության մեջ, տարածեք՝ ձեր ծանոթներն էլ միանան։
Կոչ՝ կասկածի տակ առնել ՀՀ քաղաքացուն անպաշտպան թողած «իրավապաշտպանների» աշխատանքը
Հայաստանում իրավապաշտպանության անվան տակ գործող մի շարք կազմակերպություններ 2018թ․ ժողովրդավարության անվան տակ տեղի ունեցած հեղափոխությունից հետո հրապարակավ բացահայտեցին, որ իրենք քաղաքական թիմի շահեր են սպասարկում, խտրական մոտեցում ունեն Հայաստանի քաղաքացիների հանդեպ և պատրաստ են ոտնահարել նրանց իրավունքները՝ ստանձնելով ոչ թե իրավապաշտպանի, այլ իշխանապաշտպանի դեր՝ նպաստելով պետական կառույցների՝ ժողովրդավարության հիմքի քայքայմանը։ Իրավապաշտպանության անվան տակ գործելով՝ ուրանում են մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։
Ասվածի հիմնավորումն է, որ նրանք չեն արձագանքել, շրջանցել, արհամարհել են, հաճախ արդարացրել 2018-2022թթ․ ընթացքում տեղի ունեցած այն այն ամենը, ինչը կապված է իշխանությա՛ն հակաժողովրդավարական քայլերի և մարդու իրավունքների ոտնահարումների հետ․
- Վարչապետի գերլիազորություններից (սուպերվարչապետություն) չհրաժարվելը, ինչի խոստումով նա եկել էր իշխանության։ Իրավապահ մարմիններին անսահման վերահսկողության տակ պահելով՝ վարչապետը դա ծառայեցրել է իր քմահաճույքներին։
- Իշխանությանը ոչ հաճո անձանց վարչապետի հանրային հրամանով ապօրինի ձերբակալելու՝ «Ասֆալտին փռելու» գործողությունը։
- Haynews.am լրատվական կայքի խմբագրի Մհեր Եղիազարյանի մահը հացադուլի հետևանքով։ Նա այդ քայլին գնացել էր, քանի որ չէր ընդունել իր դեմ հարուցված քրեական մեղադրանքը։
- Իշխանության կողմից հանրությանը սև ու սպիտակների, ներկաների ու նախկինների բաժանելը, ՀՀ քաղաքացիներին քաղաքական հայացքների համար խտրականության ենթարկելը, նրանց դեմ ատելության քարոզը՝ ընդհուպ մինչև Ադոլֆ Հիտլերի բառապաշարի գործածումը՝ քաղաքական ուժերին «բացիլ» կոչելով։
- Երկրի վարչապետի հրամանով Ազգային ժողովը շրջափակելը։
Երկրի վարչապետի կոչով դատարանները շրջափակելը, ցուցումներին չենթարկվող դատավորների հասցեին նրա կողմից հանրային ատելության քարոզը՝ «վնգստացող դատավորներ», «կորոնավիրուսային դատարաններ», «պատերի տակ տեր են փնտրում» բնորոշումներով։
- Սահամանադրական դատարանի այդժամ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հարուցված շինծու քրեական գործը, որի շրջանակում նաև գործ էին հարուցում Թովմասյանի հոր և դստեր դեմ՝ ԱԱԾ-ին ուղարկելով նրանց տուն։ Իսկ վարչապետը խախտել է Հրայր Թովմասյանի անմեղության կանխավարկածը՝ իր Ֆեյսբուքի էջում հրապարակելով նախաքննության մարմինների հաղորդագրությունը, որը պնդում էր, թե Թովմասյանը մեղավոր է։
- Դատավոր Ալեքսանդր Ազարյանի դեմ արշավն, այն բանի համար, որ նա գործադիր իշխանության սրտով որոշում չէր կայացրել։ Դատավորի դեմ որևէ գործ չէին կարողացել հարուցել ու մտել էին նրա գիտական աշխատանքների մեջ՝ հանրայնորեն նրան շինծու մեղադրելով պլագիատի մեջ։
Այս ամենը նկատի ունենալով, մենք՝ Հայաստանի քաղաքացիներս,մտահոգ մեր և մեր համաքաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ, կոչ ենք անում այս խմբերի և անձանց հանդեպ ունենալ առավելագույն ստուգողական դիրքորոշում։ Մասնավորապես.
Ոստիկանությանը հորդորում ենք՝
մանրակրկիտ ստուգել նրանց տված հաղորդումները, տոկունություն ցուցաբերել ոստիկանության դեմ նրանց սադրանքներին։
Իրավապաշտպաններին և ՄԻՊ-ին հորդորում ենք՝
չնույնականացվել նրանց հետ, որպեսզի ձեր գործունեությունը ևս կասկածի տակ չառնվի։ Նրանց հետ համագործակցելիս ընդունել այս տեղեկությունները որպես նրանց բնութագիր։
Քաղաքական գործիչներին հորդորում ենք՝
նրանց հանդեպ ձեր վերաբերմունքը վերլուծել այս տեղեկությունների տրամաբանությամբ։ Ձեր խոսքը, ձեր արարքը նրանց կողմից քննադատելը չի նշանակում, որ դա արդարացի են անում։
Դատարաններին հորդորում ենք՝
չենթարկվել նրանց սադրանքներին և հաշվի չառնել դատական համակարգի մասին նրանց որևէ կարծիք ու հետազոտություն։ Դատական նիստերին արհամարհել նրանց սադրանքները։
Իրավաբաններին հորդորում ենք՝
անդադար վեր հանել մարդու իրավունքների հանդեպ նրանց թույլ տված խախտումները։ Միջազգային փաստաթղթերով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործերով, Հայաստանի Սահմանադրությամբ ու ներպետական օրենքներով բացահայտել նրանց դե ֆակտո գործունեոթյան անհամապատասխանությունն այդ նորմերին։
Հայաստանում գործող դեսպանատներին հորդորում ենք՝
չմոլորեցնել հասարակությանը՝ այս կազմակերպություններին և նրանց աշխատակիցներին ներկայացնելով որպես իրավապաշտպան և ժողովրդավարության ջատագով, ու չհամոզել, թե նրանց գործունեությունը նպաստում է պետության կայացմանը։
Միջազգային կազմակերպություններին հորդորում ենք՝
կասկածի տակ առնել, անպայման ստուգել նրանց տված տեղեկությունները։
Լրատվամիջոցներին հորդորում ենք՝
նրանցից հարցազրույց վերցնելիս, իրենց գործունեությունը լուսաբանելիս, նրանց մասին հաղորդում պատրաստելիս նկատի ունենալ այս ողջ տեղեկությունը։ Խուսափել այս կազմակերպություններն իրավապաշտպանական կոչելուց, իսկ աշխատողներին՝ իրավապաշտպան։ Նրանց հայտարարություններին առավելագույնս թեականորեն վերաբերվել։
Քաղաքացիներին հորդորում ենք՝
խուսափել նրանց ծառայություններից օգտվելուց, իսկ օգտվելու պարագայում լինել ծայրահեղ զգոն դրանց անկեղծության հանդեպ։ Հոգատար ձևանալը դեռևս չի նշանակում, որ նրանք ազնիվ են։ Նրանց հայտարարությունները առավելագույնս կասկածի տակ առնել։
Ստեղծագործողներին հորդորում ենք՝
նրանց ծրագրերին մասնակցելիս, նրանց մասին ստեղծագործելիս և համագործակցելիս հաշվի առնել այս տեղեկությունները։ Փորձել ընկալել նրանց նպատակները՝ հաշվի առնելով նրանց այս բնութագիրը։
Հայաստանի բարեկամ երկրներին հորդորում ենք՝
նրանց կողմից Հայաստանում ձեր երկրների դեմ ցույցեր կազմակերպելիս, հայտարարություններ տարածելիս հաշվի առնել այս տեղեկությունները ու չտրվել նրանց սադրանքներին։
Կրթօջախներին և պետական կառույցներին հորդորում ենք՝
նրանց հետ համագործակցելիս հաշվի առնել այս տեղեկությունները։
Գիտնականներին և հետազոտողներին հորդորում ենք՝
կասկածի տակ առնել նրանց բոլոր հետազոտությունները, հիմք ընդունել այն, որ նրանց յուրաքանչյուր հետազոտություն ոչ թե գիտությանն ու հասարակությանը ծառայեցնելու համար է, այլ օտար քաղաքական շահերի։
Հայաստանի ազգային և մյուս փոքրամասնություններին հորդորում ենք՝
նրանց հետ համագործակցելիս հաշվի առնել այս ողջ տեղեկությունը ու ստուգել ձեզ հետ համագործակցելու նրանց իրական նպատակները։

Նման շատ այլ դեպքեր կարող եք գտնել այստեղ (https://chng.it/tvmbFZpz)