Լրահոս

26.08.2011 10:34


Աբխազիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները

Այսօր Աբխազիայում տեղական ժամանակով ժամը 08.00–ին մեկնարկել են նախագահական ընտրությունները։ Ընտրողների թիվը կազմում է ավելի քան 140 հազար մարդ։

Երկրի ղեկավարի պաշտոնին հավակնում են երեք թեկնածու՝ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Անկվաբը, վարչապետ Սերգեյ Շամբան և «Աբխազիայի ժողովրդական միության ֆորում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ռաուլ Խաջիմբան։

Ընտրությունների ընթացքին հետևելու է 108 միջազգային դիտորդ։

Այս խորագրի վերջին նյութերը