Այսօր՝ ժամը 10։00–ին, պետք է կայանար ՀԱԿ–իշխանություն երկխոսության 7–րդ հանդիպումը։ Այսօր իշխանական կոալիցիայի աշխատանքային խմբի անդամները շարունակելու էին ներկայացնել իրենց փաստաթուղթը։ Սակայն քիչ առաջ Հայ Ազգային կոնգրեսի անունից Սամվել Աբրահամյանը հայտարարել է, որ այսօրվա քննարկմանն իրենց մասնակցությունը համարում են ոչ նպատակահարմար:
Իշխանության աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանին վրդովեցրել է ՀԱԿ–ի այս քայլը։ Նա հայտարարել է, որ սա ՀԱԿ–ի կողմից քաղաքական դեմարշ է և էթիկայի կանոններից դուրս է, քանի որ ՀԱԿ–ն իր այդ որոշման մասին կարող էր նախապես տեղյակ պահել։
Թե ինչո՞ւ ՀԱԿ պատվիրակության անդամներն այսօր չեն մասնակցել երկխոսությանը, ժամը13։00–ին ՀԱԿ–ի գրասենյակում հրավիրված ասուլիսում կպարզաբանի Լևոն Զուրաբյանը։
Հիշեցնենք, որ արտահերթ ընտրությունները հիմնավորող ՀԱԿ–ի 85–էջանոց փաստաթղթին ի պատասխան՝ կոալիցիայի աշխատանքային խումբը ներկայացրել էր 130–էջանոց փաստաթուղթ։
ՀԱԿ–իշխանություն հերթական հանդիպումը չի կայացել
Այսօր՝ ժամը 10։00–ին, պետք է կայանար ՀԱԿ–իշխանություն երկխոսության 7–րդ հանդիպումը։ Այսօր իշխանական կոալիցիայի աշխատանքային խմբի անդամները շարունակելու էին ներկայացնել իրենց փաստաթուղթը։ Սակայն քիչ առաջ Հայ Ազգային կոնգրեսի անունից Սամվել Աբրահամյանը հայտարարել է, որ այսօրվա քննարկմանն իրենց մասնակցությունը համարում են ոչ նպատակահարմար:
Իշխանության աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանին վրդովեցրել է ՀԱԿ–ի այս քայլը։ Նա հայտարարել է, որ սա ՀԱԿ–ի կողմից քաղաքական դեմարշ է և էթիկայի կանոններից դուրս է, քանի որ ՀԱԿ–ն իր այդ որոշման մասին կարող էր նախապես տեղյակ պահել։
Թե ինչո՞ւ ՀԱԿ պատվիրակության անդամներն այսօր չեն մասնակցել երկխոսությանը, ժամը 13։00–ին ՀԱԿ–ի գրասենյակում հրավիրված ասուլիսում կպարզաբանի Լևոն Զուրաբյանը։

7or.am