Մեկնաբանություն

21.05.2022 17:00


Նիկոլի հաճախորդաց հարեմը․ բարոյակա՞ն մարդ էր արդոք Էդմոնը (տեսանյութ)

Նիկոլի հաճախորդաց հարեմը․ բարոյակա՞ն մարդ էր արդոք Էդմոնը (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մինչև վարչապետի աթոռին հայտնվելը հաճախորդ էր աշխատում՝ «թունդ ընդդիմադիր»։ Հաճախորդաց ճամբարում նա բազմաթիվ մրցակիցներ ուներ՝ մասնագիտությամբ Վազգեն Սարգսյանի եղբայր աշխատող Արամ Սարգսյանը, Էդմոն Մանրուքյանը և այլք։ Էդմոնը, սակայն, որպես շուստրի–հարիֆ կարողացել էր արանքը ճղել ու հաճախորդաց ճամբարում վերցնել առաջամարտիկի դերը։

Նիկոլն արդեն օգտագործված մատերիալ էր, ու ի դեմս Էդմոնի՝ գտել էին «արևմտամետ» հաճախորդ։ Նիկոլին ուզում էին թողնել մայթին, սակայն շուստրի–գեղցուն այդ ամենը դուր չէր գալիս։ Նիկոլն իր ստաբիլ տեղն էր պահանջում հաճախորդաց ճամբարում։

2016–ին տեղի ունեցած Վանաձորի ավագանու ընտրություններում Նիկոլն ու Էդմոնն իրար էին հայհոյում՝ է՛լ գող փիսո, է՛լ քաչալ շուն, է՛լ ներդրված ընդդիմադիր, էլ դիշովկա հաճախորդ (տեսանյութը՝ ստորև)։

Իրավիճակի տրագիկոմիզմն այն էր, որ երկուսն էլ ճիշտ էին։ Եվ ահա այս երկուսին գումարեցին իրար, վրան ավելացրեցին Վազգեն Սարգսյանի անվան վրա քաղաքական բիզնեսով զբաղվող Արամին, անունը դրեցին «Ելք» ու մտցրեցին․․․

Հետո եղան քայլարշավը, Էդմոնի տվայտանքները, Արամ Սարգսյանի գիքորությունը, քամակ մտնոցին, քցոցին, Սասունի չափալախը, Էդմոնի «ընդդիմադիրությունը», Նիկոլ–կապիտուլյանտը, «լուսահոգիների» չալոյացումը, նոր հաճախորդությունն ու մանրուքյանությունը։

Նիկոլի հարեմը

Հաճախորդական դպրոցն անցած Նիկոլը հիմա ինքն է հաճախորդաց հարեմի տեր դարձել։ Նրա հարեմում «հատուկ հանձնարարություններով դեսպանի» կարգավիճակում է հայտնվել տարած ու հետ բերած «լուսահոգի» Էդմոն Մանրուքյանը, որն ամենակեղտոտ հանձնարարականներն է կատարում։ Էս տարած ու հետ բերածի վրա է դրված Արցախի հարցով հանրությանը հերթական անգամ մոլորեցնելու փորձը, ընդդիմության դեմ հաչալու գործն ու Նիկոլի հետույքը պահելու առաջադրանքը։

Էդմոնը հիմա պնդում է, թե, իբր, սուտ է այն թեզը, որ Նիկոլն Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում։ Եթե դա սուտ է, ապա կա շատ պարզ լուծում։ Էդմոնն ու իր շեֆը՝ Նիկոլը, կարող են հայտարարել, որ իրենք չեն տեսնում բանակցային գործընթացի որևէ վերջնադյունք, երբ Արցախը կարող է ճանաչվել որպես Ադրբեջանի մաս։

Նիկոլից բռնած հաճախորդաց, հարեմի անդամ Էդմոնից վերջացրած՝ չեն հայտարարում, որ նման հեռանկարն իրենց համար անընդունելի է։ Ճիշտ հակառակը՝ Նիկոլն ու իր չալոները, հաճախորդաց հարեմի անդամները պնդում են, որ իրենց համար Արցախի կարգավիճակը բխում է Լեռնային Ղարաբաղի հայերի անտվանգության երաշխիքներից ու իրավունքներից։ Այսինքն՝ առնվազն չեն բացառում Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելը և դրա համար էլ հստակ չեն հայտարարում, որ դա բացառվում է և անընդունելի իրենց համար։

Ի դեպ, Նիկոլի հաճախորդաց հարեմն ուրույն կազմ ունի՝ բոլորը երկարամյա փորձ ունեն տարատեսակ հարեմներում լինելու։ Նրանց մեծ մասն ընդգծված հակառուսական, ավելի ճիշտ՝ թուրքամետ ու ադրբեջանամետ դիրքորոշում ունի։ Հենց Նիկոլը նեղն է ընկնում, անմիջապես հանդիպում է այս արտախորհրդարանական արտաքնոցային ֆիզիկական անձ–կուսակցություններին՝ Տիգրան Խզմալյան, Լևոն Շիրինյան, Արամ Սարգսյան, Դավիթ Սանասարյան և այլք։

Սրանց մեջ ամենանողկալի ու ողորմելի կերպարը (Էդմոն Մարուքյանից հետո, իհարկե) Արամ Սարգսյանն է։ Սա Վազգենի անունը շահարկեց ու բիզնես արեց քաղաքական դաշտում, բայց դա դեռ հեչ։ Նիկոլն իր եղբոր արձանի պղծման պատճառ դարձավ, բայց Արամին դա չի հետաքրքրում, ինքն իր քաղաքական պուտանկայությունն է անում Նիկոլի օգտին, և վե՛րջ։

Դե իսկ Էդմոն Մանրուքյանը շարքային Պանիկովսկի էր։ Սագագո՛ղ։ Նա բարոյական մարդ չէր, քանզի ուզում էր ապրել հանրության հաշվին, բայց հանրությունը դեմ էր դրան, ինչն էլ ստիպել էր Էդմոնին վերադառնալ հարեմ։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը