Լրահոս

25.08.2011 17:40


Wikileaks կայքը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի պատասխան նամակը Էրդողանին

Wikileaks կայքը հրապարակել է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատասխան նամակը 2005թ.ապրիլի 25-ին  Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանին:

«Հարգելի վարչապետ, - գրել է Հայաստանի նախագահը, - Ես ստացել եմ Ձեր նամակը: Որպես երկու հարեւաններ՝ մենք պետք է աշխատենք միասին ներդաշնակ ապրելու համար ուղիներ փնտրելու ուղղությամբ: Ահա թե ինչու առաջին օրվանից Ձեզ պարզեցինք մեր ձեռքը՝  հարաբերություններ հաստատելու, սահմանը բացելու եւ երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ երկխոսություն սկսելու համար: Կան հարեւան երկրներ, հատկապես Եվրոպական մայրցամաքում, որոնք դժվարին անցյալ են ունեցել եւ որոնք տարաձայնություններ ունեն: Սակայն դա նրանց չի խանգարել ունենալ բաց սահմաններ, հաստատել դիվանագիտական կապեր : Կառավարությունների պատասխանատվությունն է զարգացնելու երկկողմ հարաբերությունները, եւ մենք իրավունք չունենք այդ պատասխանատվությունը լիազորելու պատմաբաններին: Ահա թե ինչու մենք առաջարկել եւ նորից առաջարկում ենք առանց նախապայմանների նորմալ հարաբերություններ հասատատել երկու երկրների միջեւ:Այս համատեքստում միջկառավարական հանձնաժողովը կարող է քննարկել ցանկացած և  բոլոր չլուծված խնդիրները մեր երկու պետությունների միջեւ»:

Այս խորագրի վերջին նյութերը