Եղկելի է այն «ժողովրդավարությունը», որ ներմուծվել է՝ կազմաքանդելու իմ Հայրենիքը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՌՆԱԲԱՐՎՈՂ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ավելի մեծ ֆարս դժվար է պատկերացնել․ հազարավոր բազմագույն բերետավոր ոստիկաններով պաշարված «Մարիոտ» հյուրանոցում, դիվանագիտական կորպուսի և նփ-ի մասնակցությամբ ընթանում է «Ժողովրդավարության հայկական ֆորումը»։
Իսկ «ժողովրդավար» մի քանի քպ-ականներ, որոնք լրատվամիջոցների ազատությունը սահմանափակող նախագծերի հեղինակ են, որոնք հաշտ են Արցախի կորստի հետ, որոնք ոստիկաններին կոչ են անում բիրտ ուժ գործադրել, և մի ճամբարափոխ պատգամավոր, որի որդին ծեծու ջարդի անխոնջ մարտիկ է և վերջերս հետախուզման մեջ էր, հյուրանոցի հետևի մուտքից են ծիկլակում։
Վստահաբար այստեղ են մի քանի իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք առատորեն գրանտավորվել են միջազգային կազմակերպությունների կողմից ու քար լռություն պահպանել Հայաստանում բռնաբարվող ժողովրդավարության առնչությամբ։
Կեցցե՜ ազգային և պետականակառույց ժողովրդավարությունը, ինձ համար եղկելի է այն «ժողովրդավարությունը», որ ներմուծվել է՝ կազմաքանդելու իմ պետությունն ու Հայրենիքը։

Հ․Գ Ոնց էդ տխրահռչակն այլասերեց ամեն բան։
Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից