Լրահոս

20.05.2022 13:10


Ոստիկանության կողմից ուժի չարաշահումը կարող է մարդկանց զրկել կյանքի իրավունքից․ բաց նամակ՝ դեսպաններին

Ոստիկանության կողմից ուժի չարաշահումը կարող է մարդկանց զրկել կյանքի իրավունքից․ բաց նամակ՝ դեսպաններին

Բաց նամակ ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններին և դիվանադիտական ներկայացուցչությունների ղեկավարներին

Ինչպես տեղյակ եք, ս.թ. ապրիլի 17-ից խորհրդարանական ընդդիմության, ինչպես նաև արտախորհրդարանական ընդդիմադիր մի շարք ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպվում են բողոքի ցույցեր, որոնց մասնակիցները իրականացնում են խաղաղ, քաղաքացիական անհնազանդության գործողություններ։

Հրավիրում ենք Ձեր ուշադրությունն այն հանգամանքին, որ ոստիկանության զորքերի և ոստիկանության պարեկապահակետային ծառայության ծառայողների կողմից հավաքների մասնակիցների նկատմամբ կիրառվում է ակնհայտ անհամաչափ, բռնի ուժ, որի կիրառման դեպքերն օրեցօր ավելանում են՝ ընդունելով էլ ավելի վտանգավոր՝ անհանդուռժողականությամբ ու ատելիությամբ լի դրսևորումներ: Օրինակ, հաճախ տեսնում ենք տեսարաններ, երբ տարածքից հեռացվող ցուցարարը պառկած է գետնին, ու մի քանի ոստիկան բռունցքով հարվածում են նրան: Բազում այլ դեպքերում բռնություն է կիրառվում նաև խաղաղ, քաղաքացիական անհնազանդության գործողությունների հետ որևէ առնչություն չունեցող քաղաքացիների նկատմամբ, որոնք գտնվել են գործողությունների տարածքում կամ ուղղակի անցնելիս են եղել:

Հարկ է նշել նաև, որ ս.թ. մայիսի 18-ին առավել քան նախորդ օրերին արձանագրվել են դեպքեր, երբ ոստիկանի կողմից անձին վարչական ձերբակալման ենթարկելը եղել է ակնհայտ ոչ համաչափ ուժի կիրառմամբ, գրանցվել են անձանց տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ հասցնելու բազում դեպքեր։

Ձեր ուշադրությունն ենք հրավիրում հետևյալ կարևոր հանգամանքի. ոստիկանության կողմից ուժի չարաշահումը կարող է մարդկանց զրկել կյանքի իրավունքից։ Եթե ​​ոստիկանությունը ուժ է կիրառում չափից դուրս կամ անհարկի, ապա դա կարող է նաև համարվել խոշտանգում կամ դաժան վերաբերմունքի այլ ձև: Միաժամանակ, ոստիկանության անպատժելիությունը կարող է հանգեցնել բռնության նոր փուլերի: Ոչ ոք օրենքից վեր չէ, հատկապես նրանք, ում պարտականությունն է օրենքն ապահովել և կյանքի կոչել, կիրառել: Կան միջազգային խիստ օրենքներ և չափորոշիչներ, որոնք ընդունվել են ՄԱԿ-ի կողմից, թե ինչպես ու երբ ոստիկանությունը կարող է ուժ կիրառել: Միջազգային իրավունքի համաձայն՝ ոստիկանները պետք է ուժ կիրառեն միայն որպես վերջին միջոց։ Դա նշանակում է միայն այն դեպքում, երբ անհրաժեշտ է, որ պաշտպանեն իրենց կամ այլ մարդկանց մահվան կամ լուրջ վնասվածքի անմիջական սպառնալիքից, և միայն այն դեպքում, եթե չկան այլ միջոցներ այդ սպառնալիքից խուսափելու համար:

Հարգելի դեսպաններ, վերոգրյալի համատեքստում չափազանց մեծ անհանգստություն է առաջացնում և զարմանք՝ ներկայացված դեպքերի վերաբերյալ և ոչ միայն, Ձեր հստակ, թիրախային ու ընդհանրապես որևէ արձագանքի, մտահոգության արտահայտման, քննադատության ակնհայտ բացակայությունը: Տպավորություն է ձևավորվում, որ Դուք կիսում եք խաղաղ, քաղաքացիական անհնազանդության գործողությունների մասնակիցների նկատմամբ ոստիկանության կողմից այս անտրամաբանական, անբացատրելի ու անհամաչափ բիրտ ուժի կիրառումը, որը հակասում է ՄԱԿ-ի կողմից ընդունված միջազգային օրենքներին և չափորոշիչներին, ժողովրդավարության սկզբունքներին և նորմերին, կամ գործարքի մեջ եք գտնվում այս իշխանությունների հետ՝ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների հետևողական մասնատման, երկու հայկական պետությունների կանխամտածված հայաթափման այս գործում:

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը