Քաղաքական

20.05.2022 12:13


Ցուցարարները «Մարիոթ» հյուրանոցի մոտ են, որտեղ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Թրեյսին ու Փաշինյանը քննարկման են մասնակցում

Ցուցարարները «Մարիոթ» հյուրանոցի մոտ են, որտեղ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Թրեյսին ու Փաշինյանը քննարկման են մասնակցում

Քաղբանտարկյալների նկարներով պաստառներով, ՔՊ-ական պատգամավորների նկարներով՝ ամոթանքի պիտակով, ինչպես նաև բռնություններ գործադրած ոստիկանների նկարներով, ՀՀ-ում ժողովրդավարության հիշատակը հարգող պաստառներով՝ «Դիմադրություն» շարժման երթի մասնակիցները ՀՀ նախագահի նստավայրի մոտից շարժվեցին դեպի «Արմենիա Մարիոթ» հյուրանոց ու շրջափակեցին մուտքերը՝ հայտնում է Yerkir.am-ը։

«Մարիթ» հյուրանոցում տեղի է ունենալու քննարկում, որին պետք է մասնակցի Նիկոլ Փաշինյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ ասաց ՀՅԴ անդամ Սևակ Նազարյանը։

«Մենք եկել ենք այստեղ՝ փոխանցելու իրենց, որ այդ երկուսը՝ այն մարդը, ով աջակցում է դիկտատորական երկիր ձևավորել փորձող մարդուն և այն կոչում է «ժողովրդավարական գործընթաց», Հայաստանում անելիք չունի, և եկել ենք ասելու Նիկոլ Փաշինյանին, որ դու Հայաստանում իշխանություն չունես»,-բարձրախոսով հայտարարեց Սևակ Նազարյանը։

Շարժման ակտիվիստ Հովհաննես Իշխանյանը ասաց, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանը գնում է բռնակալ Ալիևին է հանդիպում, հետո գալիս է՝ մեզ ժողովրդավարության դասեր է տալիս։

«Եթե ժողովրդավարության կողմնակից ես՝ ո՞նց ես հանդուրժում իշխանությանը, որը ժողովրդավար երկրի տարածքները տալիս է բռնապետական Ադրբեջանին, ո՞նց ես հանդուրժում, երբ այս իշխանությունը ժողովրդավարության կղզյակ Արցախը տալիս է Ադրբեջանին։ Ժողովրդավարության դասեր դուք պետք է Արցախից սովորեք, ոչ թե մենք։ Դուք հիմա հանդիպում եք մարդկանց հետ, ովքեր իրենց ցոփ ու շվայտ կյանքով հայերի իրավունքներն են ոտնահարում»,-հայտարարեց Հովհաննես Իշխանյանը։

Այս խորագրի վերջին նյութերը