Քաղաքական

19.05.2022 22:21


Վստահ եմ, որ կհարուցվի քրեական գործ. փաստաբանը՝ Մետրոպոլիտենում երկու անչափահասների խոշտանգման դեպքի մասին

Վստահ եմ, որ կհարուցվի քրեական գործ. փաստաբանը՝ Մետրոպոլիտենում երկու անչափահասների խոշտանգման դեպքի մասին

Քիչ առաջ դուրս եկա ՀՀ Հակակոռուպցիոն Կոմիտեից, որտեղ բացատրություն տվեցի երեկ ոստիկանության Մետրոպոլիտենի բաժնում երկու անչափահասների խոշտանգման փաստի առիվ նախապատրաստվող նյութերով։

Վստահ եմ, որ այս դեպքով կհարուցվի քրեական գործ, կիրականացվի օբյեկտիվ քննություն և բոլոր մեղավորները վաղ, թե ուշ կենթարկվեն խստագույն պատասխանատվության։

Նշեմ, որ համապատասխան հոդվածի սանկցիան նախատեսում է միմիայն ազատազրկում՝ 8-ից 12 տարի ժամկետով։

Հ.Գ. Բարոյականությունը փոփոխական արժեք չէ, իսկ օպեր.գծով տեղակալ Մեսրոպյանի նման անձինք որևէ կապ չպետք է ունենան ոստիկանության հետ, նրանց տեղը քրեակատարողական հիմնարկն է։

Բենիկ Գալստյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը