Կարծիք

19.05.2022 18:52


Բանը հասել է այնտեղ, որ իշխանական լրատվամիջոցների «լրագրողներն» իրենք են սադրում

Բանը հասել է այնտեղ, որ իշխանական լրատվամիջոցների «լրագրողներն» իրենք են սադրում

2021թ․ մարտի 1-ին Նիկոլը միտինգ էր անում․ լրագրողական կազմակերպություններից մեկը (այս պահին չեմ հիշում որ մեկը) ընդդիմադիր լրագրողներին բաժանում էր զրահաբաճկոն, որ դրանով մասնակցեն Նիկոլի միտինգին, որովհետև վստահ էին՝ այդտեղ ատելության մթնոլորտ կա ընդդիմադիր մամուլի նկատմամբ։ Մենք՝ Yerevan.Today-ը, ևս ստացավ այդ զրահաբաճկոնից։ Ինչ պրովակացիաների ասես, որ հարբած, փողով, շանտաժով ու այլ եղանակով հավաքած ցուցարարները, հաճախ՝ անգրագետ ու անմակարդակ, չէին դիմում լրագրողների նկատմամբ։ Մերոնք, օրինակ, շատ զուսպ էին արձագանքում։

Այդ օրը հանդիպեցինք հայտնի զոմբիին, որն ասում էր՝ «Շուշին մերը չէր, նախկիններն էին գրավել» (հետո պարզվեց՝ օլիգարխի տան աշխատողն է), էն մեկելն էл, որ բնութագրվում է «ժեխ», ասում էր՝ «Ավելի լավ է մեր ու մանուկ կոտորվեն, քան նախկինները իշխանության գան» (իհարկե՝ օրեր առաջ մեր ու մանուկ կոտորվեցին, որ Նիկոլը մնա իշխանության)։

Արդեն 20 օր է՝ ընդդիմության հանրահավաքներն են, մթնոլորտը եռում է։ Լրագրողներին դեռ որևէ կազմակերպություն զրահաբաճկոն չի բաժանել։ Ինչո՞ւ, շատ պարզ պատճառով․ որովհետև ատելության քարոզ չկա, լրագրողներին չեն սադրում։ Հայրենասերների մակարդակը, բնականաբար, անգամներով տարբերվում է հողատուների մակարդակից։ Բայց բանը հասել է այնտեղ, որ իշխանական լրատվամիջոցների «լրագրողներն» իրենք են սադրում։ Նայեք նրանց հարցերը, լսեք նրանց պահվածքը։

Լրատվության հերը լրիվ անիծվել է, մարդ ամաչում ա, որ հա՛մ ինքն է լրագրող, հա՛մ էլ միկրոֆոն բռնող ինչ-որ արտաքնապես մարդանման բաները։

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը