Դատապարտում ենք Զարեհ Սինանեանի պառակտիչ հայտարարությունները. ՀՅԴ Իրանի Հարավային շրջանի կազմակերպություն
ՀՅԴ Իրանի Հարավային շրջանի կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ դատապարտել է Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանի հայտարարությունները:
ՀՅԴ Իրանի կազմակերպության հայտարարության մեջ ասվում է.
«Վերջերս Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանը սփյուռքահայ զանազան համայնքների կողմից ՀՀ իշխանությունների կիրառած հայադավ և ազգակործան գործունեության դեմ կազմակերպված հանրահավաքներն անվանել է «պետական դավաճանություն»՝ անտեսելով իրենց իշխանության միջոցով հռչակած «ժողովրդավարական արժեքներ»-ը։
Փաշինյանի իշխանության այս հլու հանձնակատարը, հակառակ իր կոչմանը՝ փոխարեն Հայաստանի և Սփյուռքի միջև համերաշխություն և խաղաղություն ստեղծելու, նույնացնելով հայոց պետականության վեհ արժեքը իշխանությունների հետ, դժբախտաբար լծվել է երկպառակտություն և թշնամություն սերմանելու ցավալի, բայց և ի սկզբանե ձախողած գործին։
ՀՅԴ Իրանի Հարավային շրջանի կազմակերպության անունից խստորեն դատապարտում ենք Հայաստանի իշխանությունների և նրա ներկայացուցիչների այս գործունեությունն ու քաղաքականությունը՝ հիշեցնելով, որ Դաշնակցության համար անժամանցելի ու անսակակարկելի արժեքներ են Հայաստանն ու հայ ժողովրդի իրավուքները, որոնց կարևորագույն գրավականն է ազգային հզոր պետականությունը։