Քաղաքական

25.08.2011 14:46


ՀՀ ԱԺ փոխնախագահ. «Ինչո՞ւ պետք է Թուրքիայի որևէ քայլին անպայման անմիջապես արձագանքենք»

ՀՀ ԱԺ փոխնախագահ. «Ինչո՞ւ պետք է Թուրքիայի որևէ քայլին անպայման անմիջապես արձագանքենք»

Անդրադառնալով Թուրքիայի նոր խորհրդարանի կողմից հայ–թուրքական արձանագրություններն անվավեր ճանաչելուն՝ ՀՀ ԱԺ փոխնագահ Սամվել Նիկոյանը «7օր»–ին ասել է, որ թուրքական իշխանությունների այդ քայլը պայմանավորված է իրենց օրենսդրությամբ։

–Ոչ միայն արձանագրություններն է հետ վերցրել, այլ նախորդ խորհրդանից մնացած բազմաթիվ այլ նախագծերը ևս։ Դա նրանց օրենքի պահանջն է։ Կարծում եմ, որ որևիցե առանձնահատուկ վերաբերմունքի փոփոխություն չի եղել, որ Հայաստանն ինչ–որ քայլեր փորձի ձեռնարկել,–իր անձնական տեսակետն է հայտնել Սամվել Նիկոյանը։–Վերջիվերջո՝ արձանագրությունների վավերացման գործընթացը հետ է կանչված թե սառեցված է, տարբերություն չկա։

Թուրքիայի խորհրդարանը հայ–թուրքական արձանագրությունները նորից կարող է օրակարգում ընդգրկել։ Ըստ Ս. Նիկոյանի՝ դա Թուրքիայի խնդիրն է, իսկ Հայաստանը զբաղված է իր խնդիրներով։

–Եվ առանձնապես ծանրություն չի լինի մեզ համար, եթե, ենթադրենք, սառեցված վիճակում մեր ԱԺ օրակարգում այդ հարցը դեռևս պահպանվում է։ Ինչո՞ւ պետք է Թուրքիայի որևէ քայլին անպայման անմիջապես արձագանքենք և ինչ–որ քայլ անենք,–ավելացրել է ՀՀ ԱԺ փոխնախագահը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը