Լրահոս

19.05.2022 14:06


Քաղաքացին վայր է ընկել մետրոյի շարժասանդուղքի վրա, նրան տեղափոխել են հիվանդանոց

Քաղաքացին վայր է ընկել մետրոյի շարժասանդուղքի վրա, նրան տեղափոխել են հիվանդանոց

Անդրադառնալով «Գարեգին Նժդեհ» կայարանում տեղի ունեցած դեպքին՝ թույլ տվեք ընդգծել, որ

շարժասանդուղքի կանգը հերթապահի կողմից գրանցվել է ժամը 10։02-րոպեին։ Դեպքի մասին հերթապահը տեղեկացրել է մետրոպոլիտենի գնացքային կարգավարին, ով էլ ժամը 10։03 րոպեին կանչել է շտապօգնություն։

Մինչ շտապօգնության ժամանելը՝ մետրոպոլիտենի աշխատակիցների և մետրոպոլիտենում ծառայություն իրականացնող ոստիկանների օգնությամբ ուղևորին իջեցրել են կառամատույցի վրա, որտեղ էլ ցուցաբերվել է առաջին բուժօգնություն։

Ժամը 10։15 րոպեին ժամանել է շտապօգնության բրիգադը և ուղևորին տեղափոխել հիվանդանոց։

Ուզում եմ հավելել նաև, որ դեպքի հետ կապված ուղևորը բողոքներ չունի։

Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ

Տաթև Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը