Լրահոս

22.04.2009 19:04


Ճգնաժամը ֆունդամենտալ գիտությունների բնագավառում իրականացվելիք ծրագրերի վրա չի ազդի

Ճգնաժամը ֆունդամենտալ գիտությունների բնագավառում իրականացվելիք ծրագրերի վրա չի ազդի

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ՌԴ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ք. Դուբնա) գլխավոր տնօրեն Ալեքսեյ Սիսակյանին և ինստիտուտի Ֆլյորովի անվան միջուկային ռեակտորների լաբորատորիայի գիտական տնօրեն Յուրի Հովհաննիսյանին։
Կողմերը քննարկել են Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի հետ Հայաստանի հետագա համագործակցության զարգացման հարցեր։
Ալեքսեյ Սիսակյանը վստահություն է հայտնել, որ չնայած համաշխարհային ֆինանսական ու տնտեսական ճգնաժամի հետևանքով ծագած դժվարություններին՝ նախատեսվող համատեղ նախագծերն ու ծրագրերը՝ հատկապես ֆունդամենտալ գիտությունների բնագավառում, հաջողությամբ կիրականացվեն։

Կողմերը կարևորել են, մասնավորապես, Հայաստանում միջուկային բժշկության կենտրոնի, Դիլիջան քաղաքում Միջազգային գիտակրթական և տեխնոլոգիական կենտրոնի ստեղծման, Երևանի ֆիզիկայի ինստիտուտի հեռանկարային զարգացմանն ուղղված նախագծերը։ Նշվել է, որ վերջին նախագծի իրականացման նպատակով, նախատեսվում է ստեղծել Միջազգային փորձագիտական հանձնախումբ՝ ՌԴ ԳԱ ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանի նախագահությամբ, որի կազմում կընդգրկվեն Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի հեղինակավոր գիտական կենտրոնների շուրջ մեկ տասնյակ անվանի գիտնականներ։

 

Այս խորագրի վերջին նյութերը