Կարծիք

19.05.2022 12:36


Եկեղեցու դեմ ներքին պայքար մղելու ֆոնին էսօրվա ոհմակն իր ախպերների լեզուն է պարտադրում դպրոցներում

Եկեղեցու դեմ ներքին պայքար մղելու ֆոնին էսօրվա ոհմակն իր ախպերների լեզուն է պարտադրում դպրոցներում

Իսկ դուք գիտե՞ք, որ քաղաքապետարանի հանրակրթության բաժինը էս քանի օր ա ընգած դպրոցների տնօրեններին շրջաբերականներ ա ուղարկում, որտեղ ասվում է, թե արդյոք տնօրենները պատրաստակամ են որպես օտար լեզու դպրոցում դասավանդել նաև ադրբեջաներեն ու թուրքերեն։ Ու, եթե ունեն մասնագետ, ապա նշեն, եթե ոչ, ապա իրենք կապահովեն...

Եթե էս ամենը լիներ նախկինների օրոք, ես հանգիստ կլինեի։ Որովհետև նախկինների օրոք Անատոլիայի քոչվորները մեզ թշնամին են, ու այո, թշնամու լեզուն պետք է իմանալ։ Բայց էսօրվա իշխանությունների համար նրանք բիզնես գործընկերներ են, «խաղաղասեր» մի ժողովուրդ, որի լծի տակ պետք է մտնել ու ապրել «խաղաղ»։

Սրանց նախաձեռնած ամեն նման քայլի մեջ պետք է ենթատեքստ տեսնել, որովհետև, եթե հարցնում են՝ «թե մասնագետ չունեք, մենք կտրամադրենք», մեծ հաջողությամբ էտ մասնագետը կլնի կամ թուրքիայից կամ ադրբեջանից։ Կգա, ու մե՜ծ սիրով հայ երեխաներին իրենց քոչվորի լեզուն կսովորացնի։

Ու սա դեռ 2021 թվականի նոյեմբերի 18 որոշում ա եղել... պատերազմից մի տարի անց սրանք արդեն որոշումներ են ընդունել թշնամու հետ ախպերություն անելու մասին։ Հաշվեք, թե էս վերջին մի տարում, մենակ խաղաղ պայամններում քանի զոհ ու գերի ենք ունեցել էտ «խաղաղասերների» կողմից, քանի հեկտար տարածք է զավթվել թշնամու կողմից։

Հայոց պատմություն ու Հայ Եկեղեցու պատմություն առարկաներն ապականած, եկեղեցու դեմ ամենօրյա ներքին պայքար մղելու ու ադրբեջանցիների կողմի մեր եկեղեցիները պղծելու ֆոնին էսօրվա ոհմակը իրանց ախպերների լեզուն ա պարտադրում հայկական դպրոցներում։

Թրքացումը պոզով-պոչով չի լինում, հենց սենց ա լինում...

Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը