Լրահոս

25.08.2011 14:25


ՀՀ ոստիկանապետ. «Այդ հանցագործություները բնորոշ են միայն բանդիտային խմբի գործողություններին»

ՀՀ ոստիկանապետ. «Այդ հանցագործություները բնորոշ են միայն բանդիտային խմբի գործողություններին»

ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում վերջին մեկ ամսվա ընթացքում կատարված ավազակային հարձակումները բանդիտիզմ է որակել, քանի որ, ըստ նրա, այդ հանցագործություներն իրենց բոլոր հատկանիշներով բնորոշ են միայն բանդիտային խմբի գործողություններին։

Ա. Սարգսյանի կարգադրությամբ ստեղծվել է քննչական խումբ, որտեղ ընդգրկված են համակարգի լավագույն աշխատակիցները։ Նրանք փորձելու են կարճ ժամկետներում բացահայտել այդ հանցագործությունները։

–Չի բացառվում, որ հանցավոր խումբը, հնարավոր է, նախկինում էլ հանցագործություններ կատարած լինի, քանի որ նրանք այնպիսի հմտություն են դրսևորել, որ ենթադրելի է՝ նախկին հատուկ խմբավորումների, ինչու չէ՝ նաև հենց ոստիկանական համակարգում աշխատած անձինք են, ովքեր ծանոթ են հանցագործի ձեռագրին և փորձում են բացառել ամեն տեսակի սխալները, որոնք շատ հաճախ հանցագործները թույլ են տալիս դեպքի վայրում,–ասել է Ա.Սարգսյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը