Քաղաքական

25.08.2011 13:12


ՀՀԿ պատգամավոր. «Արտահերթ ընտրությունների անցկացումն անհնար է»

ՀՀԿ պատգամավոր. «Արտահերթ ընտրությունների անցկացումն անհնար է»

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին, անդրադառնալով արտահերթ ընտրությունների հավանականությանը, ԱԺ  ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանն ասել է, որ դրանք ուղղակի չեն կարող լինել։

Լրագրողների դիտարկմանը՝ պատվիրակություններ կազմելու հավանականությունը բացառող հանրապետականները կարո՞ղ են բացառել նաև արտահերթ ընտրությունների անցկացումը, Մկրտիչ Մինասյանը համոզմունք է հայտնել, որ արտահերթ ընտրությունների անցկացումն անհնար է:

ՀՀԿ պատգամավորի հետ համակարծիք է եղել նաև նույն ասուլիսին մասնակցող ԼՂ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:

«Արտահերթ ընտրությունների հետ կապված՝ ես թերահավատ եմ: Չեմ կարծում, որ անգամ ՀԱԿ-ը պատրաստ է արտահերթ ընտրություններին»,-ասել է նա։

Նշենք, որ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները շարունակում են պնդել, որ իշխանության հետ երկխոսության օրակարգի թիվ մեկ հարցն արտահերթ ընտրությունների անցկացումն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը