Քաղաքական

18.05.2022 11:26


Աջափնյակում ոստիկանների գործողությունների պատճառով վատացել է քաղաքացու ինքնազգացողությունը

Աջափնյակում ոստիկանների գործողությունների պատճառով վատացել է քաղաքացու ինքնազգացողությունը

Քաղաքացիները Աջափնյակում փակել են ճանապարհը և վանկարկում են՝ «Առանց Նիկոլ Հայաստան»: Այստեղ ևս ոստիկանները սկսեցին բերման ենթարկել անհնազանդության ակցիայի մասնակիցներին: Բերման ենթարկելու ժամանակ ոստիկանների գործողությունների արդյունքում վատացել է քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը:

Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել: Մասնավորապես՝ փակվել են Տերյան-Իսահակյան խաչմերուկը, Պարոնյան փողոցը, Սևակ-Ռուբինյանց խաչմերուկը և այլն: Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը