Լրահոս

22.04.2009 19:02


Սոս Սարգսյան. «Թուրքերը եղել են, կան ու կլինեն մեր թշնամին»

Սոս Սարգսյան. «Թուրքերը եղել են, կան ու կլինեն մեր թշնամին»

-Ցեղասպանության ճանաչումը մեզ համար դատարկ զրույց չէ, դա մեր անվտանգության խնդիրն է։ Երբ Թուրքիան ընդունի դա, այդ ժամանակ էլ կխոսենք։ Թուրքերը եղել են, կան ու կլինեն մեր թշնամին։ Այսօր Թուրքերը մեզ հետ դիվանագիտական խաղեր են խաղում, սակայն նրանց միակ խնդիրը մեզ վերացնելն է։ Իսկ դիվանագիտություն խաղալը մեզ համար չի, մենք չունենք այդ շնորհքը։ Եթե անցյալն անգիր չանենք՝ ապագա չենք ունենա։ Սահմանը բացելը մեր վերջի սկիզբը կլինի։ Թուրքերի դիվանագիտությունը հիմնված է «փափուկ բարձերի» վրա, և նրանց ևս մեկ անգամ հաջողվեց ամբողջ աշխարհին խաբել,- Էրեբունի պլազայում Դաշնակցության կողմից հայ-թուրքական հարաբերություններին նվիրված համաժողովում ասել է Սոս Սարգսյանը։

Նրա կարծիքով՝ թուրքերի հետ հարաբերությունները կարող են կարգավորվել, միայն այն դեպքում, եթե Թուրքիան ընդունի ցեղասպանությունը, և մոռանա Լեռնային Ղարաբաղի հարցը, «թե չէ ի՞նչ ֆուտբոլ, ի՞նչ դիվանագիտություն»։

Դերասանը համոզված է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ցեղասպանություն բառը չի արտասանի, այդ քայլը պատճառաբանելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ։

 

Այս խորագրի վերջին նյութերը