Քաղաքական

18.05.2022 10:20


Ժամը 9:30-ի դրությամբ բերման է ենթարկվել ակցիայի 73 մասնակից․ ոստիկանություն

Ժամը 9:30-ի դրությամբ բերման է ենթարկվել ակցիայի 73 մասնակից․ ոստիկանություն

Վաղ առավոտից վերսկսվել են ընդդիմության կողմից իրականացվող անհնազանդության ակցիաները, որի ժամանակ կարմիր և սև բերետավորները խմբերով բերման են ենթարկում խաղաղ ակցիաների մասնակիցներին։

168.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնեցին՝ ժամը 9:30-ի դրությամբ բերման է ենթարկվել 73 քաղաքացի:

Նշենք, որ երեկ ուշ երեկոյան Ֆրանսիայի հրապարակում հայտարարվել էր, որ այսօր առավոտյան ժամը 8-ից ընդդիմության անհնազանդության խաղաղ ակցիանները վերսկսվելու են։

Հավելենք, որ երեկվա ակցիաների ժամանակ բերման էր ենթարկվել 417 քաղաքացի։

Այս խորագրի վերջին նյութերը