Քաղաքական

17.05.2022 20:06


Հիշեք այս դեմքերը․ ոստիկանության փոխգնդապետ Դ․ Հակոբյան, կապիտան Մ․ Միքայելյան

Հիշեք այս դեմքերը․ ոստիկանության փոխգնդապետ Դ․ Հակոբյան, կապիտան Մ․ Միքայելյան

ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ․ դիմում եմ ՀՀ Ոստիկանությանը, ՀՀ Գլխավոր Դատախազությանը

Հիշեք այս դեմքերը․ ոստիկանության փոխգնդապետ Դ․ Հակոբյան, կապիտան Մ․ Միքայելյան։ Այս օրերին փողոցային խաղաղ ակցիաների տարբեր հասցեներում հանդիպել ենք․․․

Ծանոթացեք՝ նիկոլի տապալված ռեժիմի պաշտպաններն են, ի՜նչ հանրային շահ, ի՜նչ մասնագիտական առաքելություն, ի՜նչ ուսադիրի պատիվ, ի՜նչ ազգային, մարդկային ու տղամարդկային նկարագիր․․․

Այն, որ կարմիր և սև բերետավորներն առանձնակի կրքով, բիրտությամբ, ոչ իրավաչափ և անհամաչափ գործողությունների են դիմում, ապացուցելու կարիք էլ չունի։ Համացանցում հարյուրավոր պատկերներ են։

Այսօր, 9։30-ի մոտակայքում ցուցարարների մի խումբ Վ․ Սարգսյան փողոցում իրացնում է իր սահմանադրական իրավունքը, խաղաղ մեթոդներով փորձում էր ճանապարհ փակել։

Իսկույն հայտնվում է մի քանի ոստիկանական մեքենա, առանց հայտարարության, առանց զգուշացման Մ․ Միքայելյանի առաջնորդությամբ մոլագար հարձակվում խաղաղ ցուցարարների վրա, որոնց մեծ մասը կին է։

Անմիջապես դիմում եմ Մ․ Միքայելյանի և ասում՝ մի հարձակվեք, մարդաորսությունը դադարեցրեք, ողջամիտ՝ 5-10ր-ից հետո կդադարեցնենք ակցիան։ /ներքի տեսանյութում երևում է/:

Բայց կապիտան Միքայելյանն այդտեղ է այլ առաքելությամբ, ըստ էության հատուկ ցուցումով․ որը իր բուն լիազորությանն ու առաքելությանը չի վերաբերում։

Սկսվում է ոստիկանների կողմից մարդաորսը, ծեծն ու ջարդը, նվաստացումն ու հայհոյանքը։ Մայթին խաղաղ կանգնածներին գողանալով նետում են մեքենաները։ Գետին են գցում պատերազմում վիրավորում ստացած Գագիկ Վարդանյանին ու ճզմում։

Ոստիկանական մեքենան մի քանի հոգով նրան նետելուց հետո կապիտան Միքայելյանը ցատկում է մեքենան ու աչքիս առաջ հարվածներ հասցնում նրա գլխին, նաև մյուսներին։ Կապիտան Միքայելյանին ժրաջանորեն աջակցում են մի քանի կարմիր բերետավորներ։ Ես այս ամենը տեսնում եմ դեռևս չփակված թափքի առջևից։

Հետագայում, Արաբկիրի բաժանմունքում Գագիկ Վարդանյանի զգացողությունը վատանում է և շտապօգնություն են հրավիրում, օգնություն ցուցաբերում։

Բաժանմունքիվ դուրս եկած այդ նույն մեքենայով բաժին տարված բերման ենթարկվածները հետո պատմում են, որ մեքենայում բռնության են ենթարկվել։

Ոստիկանության փոխգնդապետ Դ․ Հակոբյանը ավելի ուշ, ճանաչելով ինձ ներողություն է խնդրում ինձանից՝ իմ ներկայությամբ ոճ պարկեշտ բառապաշար օգտագործելու համար։

Այս ամենին ներկա է, ըստ էության կոորդինացնում է «բերետների» ծառայության ղեկավարը՝ Հայկազ Ջոմարդյանը, որը, վստահաբար, ճանաչում է ինձ և գիտակցում, որ արձանագրում եմ։

Այսօր փողոցից առևանգել են 400-ն անցնող խաղաղ ցուցարարներ, այդ թվում Աժ պատգամավոր։ Կոտրել են տարեց մի կնոջ և մի տղամարդու ձեռք։ Տասնյակներ մարմնական վնասվածքներ են ստացել՝ քացի տվող, թքող, հայհոյող, ջարդարար ոստիկանների կողմից։

Այս ամենը՝ ՀՀ մեռնող սահմանադրության մասին է, հայաստանում մեռնող բարոյականության և պրոֆեսիոնալիզմի մասին։

Այս ամենը նաև այն մասին է, որ այս եղկելի իրականությունը ապագա չունի։

Գրառումս հաղորդում է հանցագործության մասին։

Լիլիթ Գալստյան ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը