Քաղաքական

17.05.2022 15:27


417 քաղաքացի է բերման ենթարկվել անհնազանդության ակցիաների ընթացքում

417 քաղաքացի է բերման ենթարկվել անհնազանդության ակցիաների ընթացքում

«Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 417 քաղաքացի։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):

Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել։

Այս խորագրի վերջին նյութերը