ԼՂՀ–ում պատրաստվում են նշել հանրապետության 20–ամյակը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պատրաստվում են hանրապետության անկախության հռչակման 20–ամյակին նվիրված տոնակատարությանը։ Միջոցառման նախապատրաստական հիմնական աշխատանքներն ավարտված են։ Արդեն տոնական հուշամեդալ է թողարկվել, քարոզչական նյութեր են հրատարակվել, կարգի են բերվում և զարդարվում Արցախի փողոցներն ու հրապարակները և այլն։ Տոնակատարության գլխավոր միջոցառումները տեղի կունենան սեպտեմբերի 2–ին ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի կենտրոնական հրապարակում և Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այնտեղ տեղի և օտարերկրյա արտիստների մասնակցությամբ համերգ կլինի։