Կարծիք

16.05.2022 20:19


Տիկին վարչապետուհին կոպտել է դասախոսին և թունոտ ծաղրել գավառցիներին․․․

Տիկին վարչապետուհին կոպտել է դասախոսին և թունոտ ծաղրել գավառցիներին․․․

ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ԼԵԴԻ ՄԱԿԲԵԹԸ

Կարդացի վարչապետուհու հերթական այցի մասին, այս անգամ Գավառի Համալսարան։

Տիկին վարչապետուհուն զայրացրել է Համալսարանի դասախոսի ելույթը արցախյան պատերազմի և հազարավոր զոհերի մասին։ Տիկին վարչապետուհին կոպտել է դասախոսին և թունոտ ծաղրել գավառցիներին։ Ի՞նչ է կատարվում։ Տիկին վարչապետուհին, կեղծ ժպիտը դեմքին պարբերաբար այցելում է պատերազմի ժամանակ , «հանուն ոչնչի» զոհվածների հարազատներին, նրանց հյուրասիրում, «քաղցր» խոսքերով «մխիթարում»։Տիկին վարչապետուհին, կարծես ոչինչ չի եղել, նաև վոյաժներ է կատարում Հայաստանի մարզեր, շոշափում ժողովրդի կարծիքը և ամենայն հավանականությամբ որոշումներ կայացնում, ոմանց պատժելու, ոմանց խրախուսելու։ Իրականում գործում է Լեդի Մակբեթի սինդրոմը, այն է՝ լվանալ արյունոտ ձեռքերը։

Սակայն, միևնույնն է, որքան էլ Շեքսպիրի հերոսուհի Լեդի Մակբեթը լվանար ձեռքերը, արյունը չէր անցնում։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը