Կարծիք

16.05.2022 15:17


Իշխանության նյարդերը տեղի են տալիս. տասնյակ մարդկանց բերման երթարկելը, ձերբակալությունները, քրեական գործերն ու կալանքները դրա վառ ապացույցն են։

Իշխանության նյարդերը տեղի են տալիս. տասնյակ մարդկանց բերման երթարկելը, ձերբակալությունները, քրեական գործերն ու կալանքները դրա վառ ապացույցն են։

Առավոտից սկսվել է իշխանության՝ ի դեմս իր կատարածու Ոստիկանության, հիստերիան։ Բողոքի խաղաղ ակցիաներ իրականացնողներին, ավտոերթի մասնակիցներին տասնյակներով բերման են ենթարկում Ոստիկանության բաժիններ։

1. Իշխանության նյարդերը տեղի են տալիս։ Տասնյակ մարդկանց բերման երթարկելը, ձերբակալությունները, քրեական գործերն ու կալանքները դրա վառ ապացույցն են։ Բայց ինչպես բազմիցս նշել եմ, մեկ անգամ ևս կրկնեմ՝ սա որևէ արդյունք չի տալու։ Դժգոհության ալիքը դրանով չի ճնշվելու, ճիշտ հակառակը, նոր թափ է ստանալու։

2. Խաղաղ ակցիաների շրջանակներում ավտոերթի մասնակիցներին բերման ենթարկելը բացարձակ ապօրինի է: Հայաստանում սահմանված չէ նվազագույն արագության սահմանափակում, և ոստիկանի կողմից ներկայացվող արագ քշելու պահանջը օրինական չէ։ Ավելին նման պահանջն առերևույթ հանցանքի տարրեր է պարունակում։

3. Ձերբակալելիս քաղաքացիների նկատմամբ անհամաչափ ուժ, բռնություն է կիրառվում։ Մեքենաներն ապօրինի տեղափոխվում են տուգանային հրապարակ։ Սա անհապաղ պետք է դառնա ծառայողական քննության առարկա։

4. Իրավազանց ոստիկանների մասին տվյալները փաստագրվում են։ Եվ եթե այս իշխանության օրոք նրանք իշխանությունների բարեհաճությամբ պատասխանատվության չենթարկվեն, շատ կարճ ժամանակ անց յուրաքանչյուրը պատասխան է տալու։ Մենք հետևողական ենք լինելու այդ հարցում։

5. Ոստիկանության բաժիններում մեր հայրենակիցները մենակ չեն։ Նրանց անհրաժեշտ օգնություն են ցուցաբերում լավագույն փաստաբանները։ Բաժիններ են այցելում պատգամավորները։ Բերման ենթարկված բոլոր քաղաքացիները ուշադրության կենտրոնում են։ Ես քիչ առաջ դուրս եկա Ոստիկանության բաժնից, և պետք է կրկին փաստեմ, որ բերման ենթարկվածների ոգին անկոտրում է, նրանք ավելի մոտիվացված են և վճռական։

Էլինար Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը