Կարծիք

15.05.2022 14:11


Ով կմտածեր, որ սնկի պես կաճեն, կբազմանան տարբեր բանսարկու-մատնիչ-ստուկաչ-գործտվողները

Ով կմտածեր, որ սնկի պես կաճեն, կբազմանան տարբեր բանսարկու-մատնիչ-ստուկաչ-գործտվողները

Մեր պատանեկության, երիտասարդության տարիներին բակում, փողոցում, դպրոցում, համալսարանում, արհամարհրված էին բոլոր տեսակ մատնիչ-բանսարկուները, որոնց անվանում էինք «գործ տվողներ», «ստուկաչներ»։ Ամոթ էր նույնիսկ նրանց բարևելը, էլ ուր մնաց ընկերություն անելը։ Այո՛, ապրում էինք ԽՍՀՄ-ում, բայց հասարակությունը խիստ բացասական էր վերաբերվում 1937թ․ մատնիչ-բանսարկուներին։

Եվ ով կմտածեր, որ մեր երազած անկախ Հայաստանում, իշխանությունների խրախուսմամբ, սնկի պես կաճեն, կբազմանան տարբեր բանսարկու-մատնիչ-ստուկաչ-գործտվողները։ Նրանց շարքերում են ուսանողներ, իրենց քաղհասարակություն կոչող ստահակներ։ Ի՞նչ ասես, որ ապացուցված ԱԱԾ «ստուկաչը» դարձավ ԱԺ նախագահ, այսօր՝ ԱԳ նախարար։

Սա կոչվում է բարքերի անկում։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը