Քաղաքական

15.05.2022 13:55


«Երկրորդ ղարաբաղյան պատերազմը մեր ընդհանուր պատմությունն է». Ալիևը՝ Թուրքիայում օդակայանի բացման արարողությանը

«Երկրորդ ղարաբաղյան պատերազմը մեր ընդհանուր պատմությունն է». Ալիևը՝ Թուրքիայում օդակայանի բացման արարողությանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Թուրքիայում «Ռիզա Արտվին» օդակայանի բացման արարողության ժամանակ հայտարարել է, որ «Երկրորդ ղարաբաղյան պատերազմն իրենց ընդհանուր, փառահեղ պատմությունն է», փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Պատերազմի առաջին ժամերից մինչեւ վերջին օրը իմ եղբայրը մեզ հետ է եղել, եղբայրական թուրք ժողովուրդը մեզ հետ է եղել: Երկրորդ ղարաբաղյան պատերամզը մեր ընդհանուր, փառահեղ պատմությունն է, մենք վերջ ենք դրել 30-ամյա օկուպացիային: Մեծարգո նախագահի՝ իմ եղբայր Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ «Ադրբեջանը միայնակ չէ, Թուրքիան Ադրբեջանի հետ է» խոսքը, որը նա ասել էր պատերազմի առաջին օրը, շատերի համար լուրջ ազդակ էր: Մինչեւ պատերազմի վերջին րոպեն, քանի դեռ Շուշիում չէր բարձրացվել ադրբեջանական դրոշը, Թուրքիան աջակցում էր մեզ, մեր հենարանն է եղել: Ադրբեջանցի ժողովուրդը երբեք չի մոռանա այդ եղբայրությունը»,-հայտարարել է Ալիեւը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը