Քաղաքական

15.05.2022 13:51


ԱԳՆ-ում 2 միլիոն դրամ արժողությամբ գորգ են գնել

ԱԳՆ-ում 2 միլիոն դրամ արժողությամբ գորգ են գնել

Արտաքին գործերի նախարարությունում պատվիրակություններին պատշաճ ընդունելու համար որոշել են պատվիրակների ոտքերի տակ երկու միլիոն դրամ արժողությամբ գորգ փռել. գրում է 168․am-ը։

Իսկ 2 միլիոն 90 հազար դրամով գորգը գնել են «Մերգերյան կարպետ» ընկերությունից։

Ձեռագործ գորգը 2021 թվականի է՝ պազիրիկ տիպի։

Թե ինչու էր երկրի տնտեսության համար այս բարդ ու դժվար ժամանակաշրջանում խիստ անհրաժեշտ ձեռագործ գորգ փռել հյուրերի ոտքի տակ, հատկապես ինչի՞ց ելնելով են ԱԳՆ-ում նման ներկայացուցչական ծախս կատարել, հայտնի չէ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Այս խորագրի վերջին նյութերը