Քաղաքական

24.08.2011 15:47


Ս. Սաֆարյան. «Կոնգրեսն իշխանությանն այլընտրանք չէ»

Ս. Սաֆարյան. «Կոնգրեսն իշխանությանն այլընտրանք չէ»

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը մամուլի ասուլիսում ընդգծել է, որ այսօր Հայ ազգային կոնգրեսն այս իշխանություններին այլընտրանք ընկալվել չի կարող, քանի որ երկրի հիմնական հարցերում նրանց մոտեցումները նույնական են։

–Այս տարիների ընթացքում հայ–թուրքականից, մադրիդյան առաջարկներից մինչև ներքին քաղաքականության բազմաթիվ խնդիրներ ՀԱԿ–ն իշխանության դիրքորոշումներից գրեթե չտարբերվող դիրքորոշումներով հանդես եկավ։ Եվ տվյալ պարագայում առաջիկա ընտրություններին ընդառաջ նոր իշխանության ձևավորման գործընթացում, ինչը տեղի է ունեցել ցանկացած ընտրությունից առաջ, իհարկե ՀԱԿ–ը չի կարող հայտ ներկայացնել այդպիսի այլընտրանք լինելուն։ Սա նշանակում է, որ նոր իշխանության ձևավորման գործընթացում բոլո՛րը կարող են լինել այդպիսին, բայց շատ քիչ հավանականությամբ ՀԱԿ-ը, քանի դեռ իր դիրքորոշումները նույնական են Հայաստանի իշխանությունների հետ,–ասել է Ս. Սաֆարյանը:

ՀԱԿ–ի և իշխանության երկխոսությունն էլ Ս. Սաֆարյանը համարում է ընթերցանության ժամանակահատված, երբ կողմերը հանդիպում են և իրենց բազմաթերթ փաստաթղթերն ընթերցում միմյանց։

–Ընտրական օրենսգրքի քննարկումների ժամանակ բացակայել, հայտարարություն անել, որ չի մասնակցելու, որ նա, ով մասնակցում է, քըխ է, և ԸՕ–ի փոփոխություններից հետո գալ և հյուրանոցի սրահներում առաջարկել իշխանության կուսակցություններին քննարկել ԸՕ–ն... կարծում եմ՝ հյուրանոցային համարները կամ դահլիճները չեն ԸՕ–ի քննարկման վայրը։ Տվյալ պարագայում չեմ կարող լուրջ համարել գործընթացն ու դրա բովանդակությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը