Իշխան Սաղաթելյանի մամուլի ասուլիսը՝ Ֆրանսիայի հրապարակում (տեսանյութ)
Կարևորը՝ Իշխան Սաղաթելյանի մամուլի ասուլիսից
«Դիմադրություն» շարժումը կասեցրել է Արցախի հարցում հայկական կողմի՝ նշաձող իջեցման գործընթացը։
«Դիմադրություն» շարժումն ստեղծել է իրական քաղաքական ճգնաժամ, և մեր միջազգային գործընկերների համար ակնհայտ է դառնում Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության հարցը։
«Դիմադրություն» շարժումն ապացուցել է, որ հայ ժողովուրդը չի ընդունելու իրեն պարտադրված որևէ զիջում, և Նիկոլ Փաշինյանը չունի մանդատ՝ երկիրը նոր զիջումների տանելու։
«Դիմադրություն» շարժումն ակնհայտ է դարձրել, որ կա ձևակերպված հանրային պահանջ այս իշխանություններին հեռացնելու համար։
«Դիմադրություն» շարժումը բացառիկ է իր ծավալներով ու շերտերով և, ըստ էության, Ղարաբաղյան երկրորդ շարժում է։
Այն պայմանավորվածությունը, որ Փաշինյանը փորձում է ձեռք բերել Ադրբեջանի հետ, խաղաղության պայմանագիր չէ։ Դա հայրենազրկման և Հայաստանի պետականությունը կորցնելու պայմանագիր է, հետևաբար այն մեր կողմից անընդունելի է։
Շատերն են փորձում պառակտել շարժումը, բայց «Դիմադրություն» շարժումը վերկուսակցական է․ բոլորը համախմբվել են Արցախի գաղափարի շուրջ։
Պետք է ստեղծենք լավագույն հավաքականը, ովքեր պատրաստ են ստանձնել հավաքական պատասխանատվություն երկիրն այս վիճակից դուրս բերելու համար։
Օրվա իշխանության քաղաքականությունը շատ հստակ է․ Արցախը մնա Ադրբեջանի կազմում՝ անվտանգության և մարդու իրավունքների լայն երաշխիքներով, որից հետո կխոսեն կարգավիճակի մասին։
Եթե անհրաժեշտություն լինի, կվերադառնանք խորհրդարան, բայց մեր օրակարգով։
Ոստիկանության մեջքի հետևում թաքնվող և ընդդիմության հասցեին խոսացող ՔՊ-ականներին կոչ եմ անում զուսպ լինել․ թող իրենց անցյալը նայեն, ներկան ու երբեմն էլ մտածեն իրենց ապագայի մասին։
Իշխանությանը հեռացնելու համար անհրաժեշտ է երկրում ստեղծել լիարժեք երկիշխանություն, հասնել նրան, որ պետական կառավարման համակարգն այլևս չկարողանա ծառայել մեկ մարդուն։
Մենք պետք է էլի ավելացնենք շարժման ծավալները։ Դրա համար պատշգամբներից մեզ աջակցող, մեր պես մտածող բոլոր մարդիկ պետք է դուրս գան փողոց։
Հաջորդ շաբաթ մենք մարտավարության որոշ փոփոխություններ ենք ունենալու։
Մենք ընդունում ենք, որ անցած 30 տարիների ընթացքում ունեցել ենք սխալներ և ներողություն ենք խնդրում դրանց համար, բայց մենք երբեք չենք դավաճանել մեր ժողովրդին։
Ռուսաստանը մնում է մեր հիմնական ռազմավարական դաշնակիցը։ Մեզ համար կարևոր են նաև կայուն հարաբերություններն Իրանի և Արևմուտքի հետ, բայց այդ ամենը չպետք է լինի մեկը մյուսի հաշվին։