Կարծիք

13.05.2022 14:27


Այս իշխանությունը վախենում է անկախ, կայացած, հայրենիքը ու հային սիրող մարդկանցից․ վախենում է հայ մարդուց, որը չի պատկերացնում իր կյանքը առանց Հայաստանի

Այս իշխանությունը վախենում է անկախ, կայացած, հայրենիքը ու հային սիրող մարդկանցից․ վախենում է հայ մարդուց, որը չի պատկերացնում իր կյանքը առանց Հայաստանի

Երեկ ու այսօր շատերդ երևի տեսել եք Ավետիքի բերման ենթարկելու խայտառակ կադրերը: Մի գուցե նաև լսել եք ակնհայտ մոնտաժված ձայնագրությունը, որը փորձում են որպես հիմք օգտագործել այս ակնհայտ քաղաքական գործը կյանքի բերելու համար:Այս իշխանությունը վախենում է անկախ, կայացած, հայրենիքը ու հային սիրող մարդկանցից: Վախենում է հայ մարդուց, որը չի պատկերացնում իր կյանքը առանց Հայաստանի, իսկ Հայաստանը առանց հզոր բանակի և պետության:

Եթե ուշադրություն դարձնեք, Ավետիքին անձամբ ճանաչող և իր հետ աշխատած ցանկացած մարդ անվերապահ հավատում և աջակցում է իրեն ու պատրաստ է իր կողքին կանգնել: Շատերը այդ մասին այսօր հանրային հայտնել են:

Ինձ երեկվանից զանգում ու գրում են հարյուրավոր մարդիկ, մենք անչափ շնորհակալ ենք բոլորիցդ մեր ընտանիքի կողքին լինելու համար։

Շատերդ հարցնում եք, թե ինչպես օգնել, ասեմ, այս պահին լավագույն օգնությունը Ավետիքին հանրային աջակցելն է:Կանխավ շնորհակալ ենք

Անահիտ Ադամյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը