«Շարժումը ստվերելու անհաջող և ստոր փորձ»․ Վազգեն Մանուկյան
«Արար» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանի ձերբակալության վերաբերյալ Անկախ-ին իր տեսակետն է հայտնել Վազգեն Մանուկյանը։
-Սա բացարձակ կեղծիք է, ակնհայտ է, որ իշխանությունը չունի քաղաքական փաստարկներ վիճելու շարժման հետ և գնում է իր ստանդարտ, ճղճիմ ճանապարհով՝ մեղադրել դիմացիններին փող բաժանելու, թալանի և այլնի մեջ, այսինքն իր ստանդարտ խոսակցությունները։
Իսկ Ավետիք Չալաբյանի դեպքում այնքան անհեթեթ է այդ մեղադրանքը, որ նույնիսկ անհնար է նման բան երևակայել։ Ես Ավիկին ճանաչում եմ մանկուց։ Իր ընտանիքը, իր ծնողները բարձր մտավորականներ են՝ ֆիզիկոսներ, բժիշկներ, հայրենասեր մարդիկ, որոնք դեռ խորհրդային տարիներից սկսած պայքարել են հանուն Հայաստանի շահերի, հանուն հայ ժողովրդի։ Ինքը՝ Ավետիքը, դեռ դպրոցից սկսած համարվում էր «վունդերքինդ», հետո փայլուն ուսանող էր, փայլուն ավարտեց համալսարանը, երկար ժամանակ աշխատել է համաշխարհային ամենամաքուր, հզոր կազմակերպություններից մեկում՝ «Մաքենզի» միջազգային խորհրդատվական ընկերությունում, որտեղ բարձր դիրք է ունեցել, հետազոտել է համաշխարհային տնտեսական տարբեր ծրագրեր և այլն։
Հայաստանի հետ կապված նա միշտ ազգային մեծ ծրագրեր ու գաղափարներ ուներ։ «Արար» հիմնադրամը, որի հիմնադիրներից է նաև Ավետիքը, լուրջ ծրագրեր է իրականացրել հատկապես բանակի հետ կապված, հայրենադարձության հետ կապված, և հիմնադրամի նպատակը Հայաստանը զարգացնելն ու հզորացնելն է։
Ավետիք Չալաբյանը նաև միշտ պայքարել է կոռուպցիայի, ընտրություններին փող բաժանելու և նման երևույթների դեմ։ Ու հիմա այդ արժեքները կրող մարդուն ներգրավել գումար բաժանելու այդ կեղծ պատմության մեջ՝ դրանով փորձելով ստվեր գցել շարժման վրա, ուղղակի անհաջող և ստոր փորձ է։
Ինչպես երևում է, իշխանությունը բավականին մեծ տագնապի մեջ է և արդեն ձեռքը գցում է փրփուրներին։ Դրա մասին են վկայում նաև վերջին օրերին ընդդիմադիրների շրջանում տեղի ունեցող մյուս ձերբակալությունները, կալանավորումներն ու ահաբեկումները։
Բայց որքան էլ իշխանությունը փորձի կեղծիքով, շանտաժով ու մանիպուլյացիաներով վարկաբեկել շարժումը, միևնույն է, չի կարող կանգնեցնել այն հազարավոր հայրենասեր ու ազնիվ երիտասարդներին, որոնք պայքարում են Հայաստանի ու Արցախի ապագայի համար։