Ցույցերի մեծաքանակության պատճառով Փաշինյանը կորցնում է իր վստահությունը Ռուսաստանում և Արևմուտքում
Երբ ապրիլի 16-ին ոստիկանությունը բիրտ միջոցների դիմեց ցուցարարների դեմ, այն անարձագանք չմնաց Արևմուտքում: Երկու օր անց ԱՄՆ Պետդեպը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ փաստացի զգուշացրեց Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, որ հետագայում չդիմեն նման կոշտ միջոցների ցուցարարների դեմ:
Ավելին, Վաշինգտոնում հիշեցրին Փաշինյանին, որ «... ԱՄՆ-ի և Հայաստանի միջև եղել է ռազմավարական բնույթի երկխոսություն, որտեղ հատուկ նշվել էր, որ կողմերը հավատարիմ են ժողովրդավարական արժեքների զարգացմանը և խաղաղության հաստատմանը տարածաշրջանում... իսկ բողոքի ցույցերը այդ ժողովրդավարության կարևոր արժեքներից է համարվում...»:
Այդ հայտարարությամբ, ԱՄՆ-ն փաստացի «դեղին» քարտ ցույց տվեց Փաշինյանին:
Երկու շաբաթ անց, նույնանման հայտարարությամբ հանդես եկավ Եվրոպայի ամենախոշոր կուսակցություններից մեկը՝ ԵԺԿ-ն: Վերջինս ավելի կոշտ արձագանքեց ոստիկանության գործողություններին, մասնավորապես նշելով, որ «...ոստիկանության ոչ համարժեք կոշտ գործողությունների վերաբերյալ լրագրողների նկատամամբ...»:
Զգալով, որ նման գնահատականներով Արևմուտքը կարող է կապիտալիզացնել իր օգտին բողոքի ցույցերը Հայաստանում, իր արձագանքը չուշացրեց նաև Ռուսաստանը: Միանգամից այդ երկրի մի քանի խոսնակներ հայտարարեցին, որ «...այդ բողոքի ցույցերը Հայաստանի ներքին գործն է... և Մոսկվան չի ուզում խառնվել Հայաստանի ներքին քաղաքական կյանքի մեջ...»:
Այսպիսով թե Մոսկվայում, և թե Արևմուտքում Փաշինյանին ցույց տվեցին, որ իրենք չեզոք դիրք ունեն հայաստանյան ներքին զարգացումների վերաբերյալ, ինչը նշանակում է, որ Փաշինյանը կորցնելով իր վստահությունը երկրի ներսում, չի կարողացել այն կոմպենսացնել երկրից դուրս:
Ավելին, նրան բացատրում են, որ ինքը՝ Փաշինյանը, չի կարող կիրառել բիրտ ուժ ցուցարարների նկատմամբ, ինչն իր հերթին բավականին ծանր վիճակի մեջ է դնում իրեն:
Ահա, թե ինչու Փաշինյանի թիմակիցները որոշել են ընդդիմության դեմ պայքարել առանձին գործիչների հանդեպ ռեպրեսիվ քայլեր կատարելով:
Ակնհայտ է, որ նման գործելաոճը հաջողություն չի ունենալու, քանզի դա է ցույց տվել Հայաստանի վերջին 30 տարվա պատմությունը:

Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ zham.am