Քաղաքական

13.05.2022 13:49


Կառավարությունը լրացուցիչ 333.6 մլն դրամ հատկացրեց ԱԱԾ-ին՝ ներքին անվտանգությունն ուժեղացնելու նպատակով

Կառավարությունը լրացուցիչ 333.6 մլն դրամ հատկացրեց ԱԱԾ-ին՝ ներքին անվտանգությունն ուժեղացնելու նպատակով
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 13-ի նիստում որոշեց 333.6 մլն դրամ հատկացնել ներքին անվտանգությունն ուժեղացնելու նպատակով: Այդ լրացուցիչ ֆինանսավորումը կուղղվի ԱԱԾ-ին: Վերոնշյալ գումարից միայն 14 մլնն է ուղղվելու հետախուզական, հակահետախուզական, ռազմական հակահետախուզության, հանցագործությունների դեմ պայքարի և պետական սահմանի պահպանության գործունեության կազմակերպմանը, մնացած ողջ գումարն ուղղվելու է ազգային անվտանգության համակարգի տեխնիկական հագեցվածության բարելավմանը:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է. «Նախագծով առաջարկվում է 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված Կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը հատկացնել գումար` ՀՀ ազգային անվտանգության ծառայության բնականոն գործունեության համար համապատասխան ծառայությունների ձեռքբերման նպատակով»:
Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը