Կարծիք

13.05.2022 11:24


Ու եթե մի օր քեզ հարցնեն ի՞նչ ես արել երկրիդ համար հպարտ կասես պայքարել եմ, կպատմես որ ամեն օր անձրևներին քամուն ու արևի ճառագայթների տակ քայլում էինք Երևանի ու մարզերի փողոցներով

Ու եթե մի օր քեզ հարցնեն ի՞նչ ես արել երկրիդ համար  հպարտ կասես պայքարել եմ, կպատմես որ ամեն օր անձրևներին քամուն ու արևի ճառագայթների տակ քայլում էինք Երևանի ու մարզերի փողոցներով

Ու եթե մի օր քեզ հարցնեն ի՞նչ ես արել երկրիդ համար հպարտ կասես պայքարել եմ, կպատմես որ ամեն օր անձրևներին քամուն ու արևի ճառագայթների տակ քայլում էինք Երևանի ու մարզերի փողոցներով, որ մի օր մեր սիրելի փողոցներով քայլելը լոկ երազանք չթողնեն ոնց Շուշիում պսակադրվելը դարձավ լոկ երազանք ու ցավ մեր սրտին:

Կասեն գումար էիք վերցնում, հանգիստ կբացատրես, որ արժեքներ կան որոնք չեն վաճառվում կտաս պատմության գիրքը ու կպատմես թե թուրքը ոնց ա սպանել մեր եղբայրներին ,հայրերին ու պապերին: Կպատմես հանգիստ, որովհետև մենք գիտենք, որ մեր պայքարը անշահ է:

Ծախվա՞ծ ենք, չէ մենք գումարով ծախված չենք: Մենք հավատարիմ ենք մեր հայրենիքին, մեր արյանը ու մեր արժեքներին, դա էլ կասես…

Ոչ մի վայրկյան չփոշմանես հայրենիքդ առավել սիրելու համար ու պայքարդ կշարունակես հայրենիքիդ համար միշտ, որ չվաճառեն մեզ թուրքին, որ մեր երկրում ապրելը մի օր երազանք չդառնա…

Մենք լինելու ենք հաղթանակի խորհրդանիշ սերունդ։

Տաթև Արշակյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը