Կարծիք

13.05.2022 10:55


Հայտնի ձայնագրության մասին մի քանի փաստ

Հայտնի ձայնագրության մասին մի քանի փաստ

Հայտնի ձայնագրության մասին մի քանի փաստ.

1. լսվում է 2 հոգու զրույց, որից մեկը կին է, մյուսը՝ Թոռնիկ անվամբ մի երիտասարդ(ինչպես պարզ է դառնում՝ Թոռնիկը Ագրարային համալսարանի Ուսխորհրդի նախագահն է՝ ոմն Թոռնիկ Ալիյան)

2. կանացի ձայնը խոսում է բացառապես շարժմանը մասնակցելու, շարժմանը ներգրավվելու մասին

3. Թոռնիկը անընդհատ խոսում է գումարի, այլ շահագրգռվածության մասին, ինչ-որ գումարների պահանջ է ներկայացնում և նշում, որ ամեն ինչ կարող է տեղի ունենալ բացառապես գումարով

4. կանացի ձայնը որևէ գումարային առաջարկ չի անում

5. արդյունքում՝ կալանավորվում են Ավետիք Չալաբյանը և Էմմա Սարգսյանը

6. գումար շորթողի տպավորություն ստեղծող Թոռնիկի վերաբերյալ կալանքի կամ ձերբակալման մասին որևէ հայտարարություն չկա

7. 6-րդ կետից բխում է, որ Թոռնիկը գործուղված էր նման խոսակցություններ վարելու և ձայնագրություններ անելու

8. իմ ուսանողության տարիներին «թոռնիկները» կոնկրետ անուններով էին կոչվում(ոչ եթերային է) և նրանք իրենց թաղում և ուսումնական հաստատություններում համապատասխան վերաբերմունքի էին արժանանում

Հ․Գ․ չէ, իրականում, մեր ուսանողության տարիներին աղջիկներին զապիս անող տղաներ չկային և ամբողջ ողբերգությունը ոչ թե ներկայիս կալանավորումներն են, այլ՝ արժեհամակարգի կորուստը(((

....ճանաչենք նրանց դեմքով...փոքր քաղաքում ենք ապրում...

Անահիտ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը