Կարծիք

13.05.2022 10:43


Պարզվեց մեր ՄԻՊ-ը ոստիկանության իրավաբանական վարչության պետն է

Պարզվեց մեր ՄԻՊ-ը ոստիկանության իրավաբանական վարչության պետն է

Մի կերպ ինձ զսպելով նայեցի իշխանության իրավունքների պաշտպանի հարցազրույցը: Պարզվեց մեր ՄԻՊ-ը ոստիկանության իրավաբանական վարչության պետն է: ՄԻՊ-ը արեց և ասեց ամեն ինչ կարմիր բերետների բարբարոսությունները, այլ ապօրինությունները իրավական շղարշով ծածկելու համար:

Այսպիսի ՄԻՊ չունի անգամ Հյուսիսային Կորեան: Ասել եմ, կասեմ՝ միպը իշխանության կցորդն է, որը գլխատեց Ա. Թաթոյանի կառուցած գերհզոր կառույցը՝ այն վեադարձնելով Անդրեասյան Կարենի ղեկավարած ՄԻՊ-ի մակարդակին: Իր իշխանամետ պահվածքով՝ ՄԻՊ-ը արժեզրկում է նաև իր աշխատակազմի տիտանական աշխատանքը: Այն ինչ արձանագրում է աշխատակազմը և այն ինչի մասին խոսում նկարի մեջի պարունակությունը զուգահեռ իրականությնուններ են:

Ալեքսանդր Կոչուբաևի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը