Լրահոս

24.08.2011 13:23


Ստրոս Կանի գործը կարճվել է

   Ստրոս Կանի գործը կարճվել է

BBC-ին հայտնում է, որ Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին նախագահ Դոմինիկ Ստրոս Կանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է: Հիմնվելով դատախազության ներկայացրած միջնորդության վրա՝ երեկ Նյու Յորքի Մանհեթենի դատարանը համապաստախան որոշում է կայացրել։

Հիշեցնենք, որ Նյու Յորքի դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել դատարանին, ըստ որի դադարեցնում է Ստրոս Կանի նկատմամբ քրեական հետապնդումը։  Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին նախագահը մեղադրվում էր Sofitel հյուրանոցի սպասուհու նկատմամբ սեռական բնույթի ոտնձգությունների համար:

Հմաձայն դատախազության տարածած հաղորդագրության՝ հայցվորը կեղծ վկայություններ է տվել:

Այս խորագրի վերջին նյութերը