Մեր պահանջն է՝ Նիկոլ Փաշինյանին մեղադրյալ ճանաչել, հարցաքննել ու կալանավորել. զոհված զինծառայողի հայր (տեսանյութ)
Այսօր՝ մայիսի 12-ին, Քննչական կոմիտեում հարցաքննության են կանչվել 44-օրյա պատերազմում զոհված 15 զինծառայողների ծնողներ, որոնք ավելի վաղ հաղորդում էին ներկայացրել քննչական կոմիտե իրենց որդիներին ճանաչել որպես տուժող, իսկ իրենց տուժողի իրավահաջորդ:
Քննչական կոմիտեից մոտ լրագրողների հետ զրույցում զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյան հայր՝ Արա Ռոստոմյանը նշեց. «Մեզ՝ որպես տուժողի իրավահաջորդ ճանաչել են այսպես. մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից իրականացվել է թերություններ, ինչի հիման վրա մեզ ճանաչել են տուժողի իրավահաջորդ: Մի խումբ բարձրաստիճան պաշտոնյա անձ գրվածը վերացական է: Ամենաբարձր պաշտոնատար անձը Հայաստանում Նիկոլ Փաշինյանն է, և ինքը ինքնախոստովանական ցուցմունք է տվել ԱԺ-ում, և դրա հիման վրա մենք իրեն ճանաչում ենք մեղավոր այդ ցուցմունքից հետո: Այդ ինքնախոստովանական ցուցմունքից հետո մենք քննիչին ասացինք, որ իրեն ներգրավեն որպես մեղադրյալ, հարցաքննեն և կալանավորեն, որից հետո թող գործընթացը գնա»,-ասաց զոհված զինծառայողի հայրը:
Ըստ Արա ռոստոմյանի՝ մյուս ծնողներնել են այդ պահանջով այստեղ: Նրանց պահանջը՝ Փաշինյանին մեղադրյալ ճանաչելն է. «Եթե գործընթացը ձգձգելու միտում չկա, ապա ինչո՞ւ իրենք մինչև մեր դիմելը մեզ չեն ճանաչել տուժողի իրավահաջորդ, եթե մեր տղաները տուժող են: Չպետք է մենք գայինք, հասնեինք այստեղ, նոր ճանաչեին: Ես կարծում եմ՝ ծնողների միասնական մոտեցումը արդյունք տվեց»,-եզրափակեց Արա Ռոստոմյանը:
Նշենք, որ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների միջնորդությունն այսօր ընդունվել է և Նիկոլ Փաշինյանն այս գործով հարցաքննվելու է որպես վկա: