Կարծիք

12.05.2022 16:50


Բայց նկատել ե՞ք, որ նիկոլներն ու նրանց աղանդի հետևորդները միայն փողի մասին են խոսում

Բայց նկատել ե՞ք, որ նիկոլներն ու նրանց աղանդի հետևորդները միայն փողի մասին են խոսում

Բայց նկատել ե՞ք, որ նիկոլներն ու նրանց աղանդի հետևորդները միայն փողի մասին են խոսում:

Նիկոլների մտքում միայն փողն է. նրանք վստահ են, ընդդիմադիրները փողով ցույց են գնում, փողով փողոց են փակում, փողով հարցազրույց են տալիս, փողով ֆեյսբուքում ստատուսներ են գրում:

Սրանք փողից բացի այլ արժեք ու գաղափար չունեն, սրանք ապրում ու շնչում են փողի համար:

Նիկոլներն ու նրանց աղանդի հետևորդները չեն պատկերացնում, որ ՄԱՐԴԸ կարող է ունենալ գաղափար, թասիբ, ազգային արժանապատվություն, հայրենասիրություն, պատիվ: Նրանք երբեք չեն ունեցել այդ զգացմունքները և դա խորթ ու անհասկանալի է իրենց համար:

Նիկոլները չեն հասկանում, ո՞նց կարելի է հանուն գաղափարի, արժեքների ու սկզբունքների 12 օր գիշեր-ցերեկ պայքարել, բերման ենթարկվել ոստիկանության բաժիններ, քայլել օրը 20 կմ:

Չեն հասկանում ու ընկնում են ֆանտազիաների գիրկը. ինչ որ գնացուցակ են պատրաստում ու տարածում իրենց հետևորդների մեջ, նորից պառակտում Հայ ժողովրդին, ատելություն սփռում, թալանի մասին նորից հիշում:

Բայց էնքան անուղեղ են, որ չեն մտածում, որ վիրավորում են տասնյակ հազարավոր ազնիվ ու հայրենասեր Հայ մարդկանց:

Էնքան հիմար են, որ չեն հասկանում, որ իրենց հրապարակած գնացուցակով 10 օր երթեր անելու ու փողոց փակելու համար նույնիսկ Իսրաելի պետական բյուջեն չէր բավականացնի:

Ոչինչ, քիչ մնաց, շատ շուտով վերջ կդնենք էս մանր չարչիությանն ու որկրամոլությանը . . .

Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը