Լրահոս

24.08.2011 13:09


Տիգրան Կարապետյան. «Երկխոսող կողմերը բիզնեսով են զբաղվում»

Տիգրան Կարապետյան. «Երկխոսող կողմերը բիզնեսով են զբաղվում»

Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի համոզմամբ իշխանություն–ՀԱԿ երկխոսության գործընթացը «շատ գեղեցիկ սցենարով շոու է, քանի որ անհնարին է չհասկանալ ինչ է կատարվում Հայաստանում»։ «Չնայած երկխոսության երկու կողմերն էլ երկուստեք ասում են, որ պետականամետ են, բայց բիզնեսով են զբաղվում: Այսօր ամեն ինչ արվում է բիզնեսի համար։ Փող են սարքում տղաները: Եթե սա է իրավիճակը, ինչի՞ մասին կարող են բանակցել ՀԱԿ-ն ու իշխանությունը»,- լրագրողների հետ ասել է ԺԿ նախագահը։

Բանախոսը նշել է, որ երկխոսության գործընթացը կշարունակվի մինչև ընտրությունների սկիզբ, որից հետո ՀՀՇ-ն 10-12 հոգանոց ֆրակցիայով կհայտնվի Ազգային ժողովում: Ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների հարցին, Տ. Կարապետյանն ասել է. «Եթե Ազարյանը տեղում է, ի՞նչը կարող է դրանից փոխվել»։

Այս խորագրի վերջին նյութերը