Մեկնաբանություն

12.05.2022 15:45


Նիկոլն Արցախի դեմ պայքարում է նաև ֆուտբոլում

Նիկոլն Արցախի դեմ պայքարում է նաև ֆուտբոլում

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան վերածել է սեփական դուքյանի: Նա ՀՖՖ նախագահ նշանակեց Հայաստանի ամենամոլի ադրբեջանամետ կայքի խմբագիր Արմեն Մելիքբեկյանին, իսկ նրա 1-ին տեղակալ՝ «Թուրքական Հայկական ժամանակ» թերթոնի լրագրող Արմեն Նիկողոսյանին:

Ֆուտբոլի աշխարհի կամ եվրոպայի մրցանակ խոստացող Նիկոլի ու իր դրածոների օրոք Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն իր պատմության ամենախայտառակ պարտությունը կրեց՝ 9-0 զիջելով նորվեգացիներին (աղջիկների հավաքականում շատ ավելի վատ է վիճակը. հոկեյի հաշիվներ են գրանցվում):

Բայց այս ամենը չի մտահոգում Նիկոլին ու իր թայֆային, քանզի իրենք ֆուտբոլն էլ են դարձրել թալանի աղբյուր (Վիվառոյի ականջը կանչի):

Եթե նախկինում նման խայտառակ հաշիվներ գրանցվեին, ապա ՀՖՖ նախագահի դեմ ակցիաներ կիրականացվեին, Նիկոլն ու իր նմանները հետույքները կպատռեին՝ իհարկե, ոչ ֆուտբոլային դարդերով տապակված լինելու պատճառով:

Ի դեպ, Նիկոլը ադրբեջանամետ քայլերի է գնում նաև ֆուտբոլում:

Բանն այն է, որ ֆուտբոլի 1-ին լիգայի հաղթող «Լեռնային Արցախ» թիմին չեն ուզում բարձրագույն խումբ տեղափոխվելու արտոնագիր տրամադրել: Զուտ ձևականորեն տարբեր պատճառաբանություններ են ներկայացնում, բայց իրականում պատճառն այն է, որ թիմի անվան մեջ կա «Արցախ» բառը: Նիկոլի նշանակած ադրբեջանամետ Արմեն Մելիքբեկյանն ուզում է Ալիևի սրտով գնալ ու Արցախ անունը կրող թիմին դուրս թողնել մրցաշարից, մինչդեռ 1-ին լիգայի հաղթողն ավտոմատ պետք է մտներ բարձրագույն խումբ:

Փաստորեն, Նիկոլը Արցախի ոչ միայն կարգավիճակի նշաձողն է իջեցնում բանակցություններում, այլ իր դրածոների միջոցով պայքարում է Արցախի դեմ նաև ֆուտբոլային ոլորտում:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը