Կարծիք

12.05.2022 13:03


Հայաստանում դեռ չի եղել մի իշխանություն, որը եկել է ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ համար, բոլորը եկել են ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՅԵԼԵԼՈՒ համար․ «գլուխգործոցը» նիկոլականներն են

Հայաստանում դեռ չի եղել մի իշխանություն, որը եկել է ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ համար, բոլորը եկել են ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՅԵԼԵԼՈՒ համար․ «գլուխգործոցը» նիկոլականներն են

Երեկ զրուցում էինք Ավետիք Իշխանյանի հետ: Զրույցի ընթացքում Ավետիքն ասաց, որ Անկախ Հայաստանը չկայացավ այն պահից, երբ 80-ականների շարժման տղերքը, իշխանության գալուց հետո, տեղափոխվեցին կառավարական ամառանոցներ: Առաջին հայացքից կարող է այս թեզը ծիծաղելի թվալ, բայց այստեղ խորը փիլիսոփայություն կա: Երբ հրեաները ստեղծում էին Իսրայելը, պետության հիմնադիրները, բոլորի հետ հավասար, բնակվում էին կիբուցներում: Հետագայում, արդյունաբերության և տեխնոլոգիաների զարգացման հետ զուգահեռ, այդ կիբուցների մեծ մասը վերացավ: Սակայն ի սկզբանե դրվեցին հասարակություն-իշխանություն փոխվստահության հիմքերը:

Հայաստանում դեռ չի եղել մի իշխանություն, որը եկել է ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ համար, բոլորը եկել են ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՅԵԼԵԼՈՒ համար՝ ամառանոցում ապրելու, բյուջեի հաշվին Բալիում և եվրոպաներում զվրնելու, անձնական զրահապատ ավտոմեքենա ունենալու, ընկերոջը, քավորին, սանիկին, բարեկամին կամ աներձագին աշխատանքի տեղավորելու, այստեղից-այնտեղից «ատկատ» վերցնելու և այլնի համար: Այս առումով, իհարկե, «գլուխգործոցը» նիկոլականներն են: Եվ դա հասկանալի է: Որովհետև նրանք ամենա չտես, ամենա անգրագետ և ամենա «աբիժնիկն» են: Լինելով ռեալիստ, հասկանում եմ, որ իդեալական ոչինչ չի լինում և, անգամ ամենազարգացած և առաջադեմ պետություններում, իշխանության եկած անձինք , բնականաբար օգտվում են որոշ վայելքներից: Բայց մեզ մոտ դա նմանվում է առաջին անգամ «շվեդական սեղան» տեսած մարդկանց..., երբ չտեսի նման փորձում են ուտել այն ամենը, ինչ այդ պահին տեսնում են:

ԴՐԱ ՀԱՄԱՐ ԷԼ ՎԵՐՋՈՒՄ ԲՈԼՈՐԸ ՏՐԱՔՈՒՄ ԵՆ

Կարեն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը