Լրահոս

11.05.2022 13:47


Հանրային վայրեր այցելելիս այլևս QR կոդ չի պահանջվի

Հանրային վայրեր այցելելիս այլևս QR կոդ չի պահանջվի

Հանրային վայրեր այցելելիս QR կոդ չի պահանջվի, այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Հաշվի առնելով երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային հարաբերականորեն կայուն իրավիճակը` գործող սահմանափակումները մեղմացվել են:

Մասնավորապես, մայիսի 12-ից ուժը կորցրած կճանաչվի հանրային սննդի օբյեկտներ, հյուրանոցային տնտեսության օբյեկտներ և մարզասրահ, գրադարաններ և թանգարաններ, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպություններ այցելելիս ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատի կամ COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատի ներկայացման պահանջը»,-ասված է նախարարության հաղորդագրությունում։

Այս խորագրի վերջին նյութերը